«Ես կառաջարկեմ երկու օր սպասել, այդ ուղղությամբ վարչապետը կանի հայտարարություն»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ Հայաստան կհասնեն Սու-30 կործանիչները: 168.am-ը ԳՇ պետից փորձեց ճշտել՝ հեղափոխությունից հետո՝ 1.5 տարվա ընթացքում, սպառազինության գնման ինչ պայմանագրեր են կնքվել, քանի որ երբեմն տարակարծություններ են լինում: Ի պատասխան՝ Արտակ Դավթյանն ասաց, որ մի քանի տասնյակ պայմանագրեր են կնքվել: «Կան որոշակի պայմանագրեր, որոնք իրենց բնույթով երկարաժամկետ են, և դրանք նաև շարունակական բնույթ են կրում: Այնպես որ, բաժանել իշխանություններին նախկին և ներկա, բոլորն էլ աշխատում են բանակի հզորացման համար: Կարող եմ ասել, որ Սու-30-ի պայմանագիրը կնքվել է հեղափոխությունից հետո՝ գործող իշխանությունների կողմից: Բայց կան որոշակի բաներ, որոնք եղել են երկարաժամկետ պայմանագրերով, դա նույնպես իրականացվում է: Բայց հիմնական մասով պայմանագրերը, որոնք հիմա իրագործում ենք, կնքվել են վերջին 1.5 տարում»,- նշեց ԳՇ պետը: Մեր դիտարկմանը՝ ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերի ձեռքբերման պայմանագրի հետ կապված տարաձայնություններ հնչեցին, մասնավորապես՝ այս պայմանագրի առնչությամբ ևս՝ Արտակ Դավթյանն արձագանքեց. «Ե՛վ այո, և՛ ոչ, որովհետև ցանկացած պայմանագիր, որը երկարաժամկետ է, ցանկացած ժամանակ կարող է դադարեցվել: Կարող եմ ասել, որ տվյալ խնդիրը սառեցված վիճակում էր և ընթացքավորում ստացավ ներկայիս իշխանությունների ժամանակ»:
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02