«Այս տարվա ընթացքում իսկապես փորձել են Արցախը վերադարձնել բանակցային սեղան, սակայն Հայաստան իշխանությունների կողմից այդ փորձերն արվել են այնպես, որ հակառակ արդյունքն է արձանագրվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: Նրա խոսքով, Արցախը բանակցային սեղան չի վերադարձել, իսկ այն ձևակերպումները, որոնք օգտագոր]վել են, բերել են նրան, որ Ադրբեջանը վերակենդանացրել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»: «Կամ մեր իշխանություններն այդ հարցում անկեղծ չէին, կամ էլ բավարար կոմպետենտ չէին միջազգային հարաբերություններում, որպեսզի դա իրականացնեին այնպես, որ տարվա սկզբում ձևակերպված նպատակն իրականության վերածվեր: Վարչապետն ինքը հայտարարեց, որ տարվա ընթացքում ձեռքբերումները շատ համեստ են, իսկ մենք կարծում ենք, որ ձեռբերումներ չկան: Դա վարչապետի անձնական քաղաքական պատասխանատվությունն է, նա էր իր վրա ստանձնել բանակցությունները շարունակելու քաղաքական պատասխանատվությունը: Կարծում եմ ՝ պետք է ընդունի, որ այս տարվա կտրվածքով որևէ հաջողություն չի արձանագրել»,- ասաց քաղաքական գործիչը: Ասուլիսին ներկա «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի խոսքով, տարվա ընթացքում իշխանության, վարչապետի կողմից Արցախի հակամարտության կարգավորման հետ կապված եղել են բազմաթիվ հակասական ելույթներ, մտքեր: «Այդ թվում իր դարակազմիկ միտքը՝ երեք համայնքների մասին, բերեց նրան, որ ակտիվացավ ադրբեջանական համայնքի ներկայացվածության և մասնակցության խնդիրը: Ոչ թե Արցախի մասնակցության խնդիրը բանակցություններին, այլ լրիվ հակառակը: Փաստացի երեք ժողովուրդ չկա, կա երկու ժողովուրդ՝ հայ և ադրբեջանից, և կա երեք կողմ: Այս ամենի արդյունքում բանակցային գործընթացում ունեցանք բացասական հետևանքներ, արդյունքում Բրատիսլավայում Ադրբեջանի արտահայտած դիրքորոշումը կարելի է դիտարկել որպես վերջնագիր: Դրան պատասախան ունեցանք արտաքին գործերի նախարարի ելույթը, որն ավելի թույլ ելույթ էր, քան նախկին իշխանությունների վերջին դիրքորոշումները»,-ասաց Ա.Հակոբյանը: Նա նշեց, որ իրենց համար գերակա է Արցախի միջազգային ճանաչումը, Արցախի անվտանգությունն ու Արցախի տարածքային ամբողջականությունը. «Սրանք են այն հիմնական կետերը, որոնց շուրջ Հայաստանն ու Արցախը պետք է բանակցեն»: Խոսելով Արցախում առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների մասին, Ա. Հակոբյանն ասաց. «Հույս ունենք, որ Արցախում ընտրությունները տարբեր ազդեցություններից զերծ կմնա: Հույս ունենք՝ ինչպես մինչև հիմա Արցախն ու արցախցիները կարողացել են միաբանված դիրքորոշում հայտնել իրենց ընտրություններում, նույն բանը կատարվելու է հիմա: Հույս ունենք, որ մերժվելու են բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ունեն դրան հակառակ միտումներ կամ ծառայում են դրան հակառակ շահերի»:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
10:48 30.04.26
13:25 30.04.26
10:05 30.04.26
10:24 30.04.26
13:18 30.04.26
16:04 30.04.26
11:09 30.04.26
16:22 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44