«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանն առ այն, որ «և այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից... դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին» և նշել, որ վերջինս ակնհայտորեն նկատի է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն նկատի ունենալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, երեկ իր ֆեյբուքյան էջում գրել է. «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից... դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»: Կրկին «վնգստալ»։ Կրկին անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում: Բայց մի պահ թողնենք անմեղության կանխավարկածը և անդրադառնանք մեկ այլ հիմնարար կանխավարկածի՝ նույնանման դեպքերին նույնանման իրավական արձագանք տալու կանխավարկածին։ Հիշենք երկու երիտասարդներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց դատավոր ԱՆնա Դանիբեկյանին ուղիղ եթերում Փաշինյանի բնորոշած «վնգստացող դատավորների» մասին հարց տալու համար, և նրանք ամիսներով պահվեցին անազատության մեջ: Հիմա եկեք համադրենք այս երկու դեպքերը և հարց ուղղենք ինքներս մեզ՝ նմանություննե՞րն են էական, թե՞ տարբերությունները։ Ես կարծում եմ՝ այնուհանդերձ, էական են նմանությունները, ինչից հետևում է, որ առնվազն քրեական գործ հարուցելու հիմքերն ակնհայտորեն առկա են»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02