Անցնող տարին իսկապես վերելքի, զարգացման ժամանակահատված էր: Այս մասին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվում է 2019-ը թվականը: Շրջում ենք պատմության եւս մեկ էջ, որը, հիրավի, աշխատանքի, նոր հնարավորությունների իրացման, նպատակներ իրագործելու ժամանակահատված էր: Այսօր ավելի շատ փորձում ենք գնահատել մեր ձեռքբերումները, բացթողումները, խտացնել լավագույնն ու այն խնամքով պահպանել մեր հիշողություններում: Արձանագրենք, որ անցնող տարին իսկապես վերելքի, զարգացման ժամանակահատված էր: Շնորհիվ կայուն տնտեսական ցուցանիշների, մեր երկրի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում առաջընթացը կայուն էր ու կարեւոր՝ հաջորդ տարիների ռազմավարական ծրագրերն իրագործելու առումով: Համենայնդեպս, մենք փորձել ենք առավելագույնս համադրել հնարավորություններն ու ցանկությունը: Տարին զերծ չէր փորձություններից, եւ այդ փորձությունների մեծամասնությունը մենք հաղթահարել ենք միասին ու արժանապատվորեն: Ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորել նրանց, ում ընտանիքում մանկան ճիչ է լսվել, ովքեր ամանորյա հրաշքին սպասում են նոր բնակարանում: Մեր մշտարթուն սահմանապահներին եմ շնորհավորում, եւ նրանց, ովքեր սրտի բաբախյունով սպասում են նրանց վերադարձին: Մեր երեխաներին ու ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ովքեր իրենց ներկայությամբ մեր կյանքը իմաստավորում են՝ հղում եմ ջերմ բարեմաղթանքներ: Թող 2020-ը հաջողությունների, լիության տարի լինի արդար քրտինքով հաց վաստակող գյուղացու համար: Թող մեր երկրի առավոտները միշտ խաղաղ լինեն, եւ աշխատելու, ստեղծագործելու, ինքնադրսեւորվելու հնարավորությունները շատ ավելին լինեն: Սիրելի՛ հայրենակիցներ, Տարեմուտի այս նվիրական պահին ցանկանում եմ շեշտել մեր ժողովրդի համախմբվածությունն ու ընդգծված քաղաքացիական պատասխանատվությունը, որն անհրաժեշտ է հատկապես ներքաղաքական առումով կարեւոր տարում: 2020 թվականին մենք որոշելու ենք մեր առաջընթացի հերթական ուղղությունը եւ խոհեմությունը մշտապես ուղեկից է լինելու մեզ: Եվս մեկ անգամ, Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին եմ հղում ամանորյա ջերմ շնորհավորանքներս: Թող 2020-ը խաղաղության եւ բարեկեցության տարի լինի: Շնորհավո՛ր Նոր Տարի:
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02