ARM | RUS |

Հուշեր մանկությունից, դարչինով տորթ և հեքիաթ երեխայի համար. Հերմինե Ստեփանյանը՝ Ամանորի, 2019-ի ձեռքբերումների և 2020-ի սպասելիքների մասին

02.01.20 | 13:29

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Magnis.News-ն ամանորյա բլից հարցեր է պատրաստել տարբեր ոլորտներից հայտնի և սիրված մարդկանց համար՝ պարզելու, թե ի՞նչ են սպասում 2020-ից, ինչպիսի՞ տարի էր նրանց համար նախորդը: Մեր հարցերին պատասխանել է սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Հերմինե Ստեփանյանը:



- Ամփոփենք նախորդ 2019 թվականը, ի՞նչ տվեց և ի՞նչ «վերցրեց» այն Ձեզնից

- 2019-ը այն եզակի տարիներից էր, որ ինձնից շատ մեծ, գլոբալ բաներ չտարավ, և կարող եմ ասել, որ ավելի շատ տվեց: Ես իսկապես ամեն տարվա ավարտին մեծ հույս ունեմ, որ հաջորդ տարին ավելի քիչ բան կտանի, կլինի ավելի լավը, ավելի բազմաբովանդակ ու ավելի քիչ կորուստներով, և 2019-ը հենց այդպիսի տարիների թվին է դասվում: Նախորդ տարվա գործնական և ստեղծագործական ամենահիշարժան ձեռքբերումներիցս մեկը եղել է ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մեկնարկը: Ֆիլմը նկարահանվում է Նարինե Աբգարյանի համանուն «Զուլալի» ստեղծագործության հիման վրա, որտեղ ես մարմնավորում եմ հենց գլխավոր հերոսուհուն: Իմ դեբյուտային ֆիլմը չէ, բայց իր մասշտաբներով, դերի մասշտաբով առաջինն է, և ես մեծ հույսեր եմ կապում այս ֆիլմի հետ: Նկարահումները սկսվել են 2019-ի նոյեմբեր ամսին և կշարունակվեն այս տարի: Նախորդ տարի ես նաև սկսեցի իմ ինտերնետային հեղինակային նախագիծը, որը կոչվում է «Կյանքը հիասքանչ է Հերմինե Ստեփանյանի հետ»: 2019-ին ես նաև տեսա և զգացի, թե ինչպես է երեխաս մեծանում, քիչ-քիչ մտնում ավելի մեծ կյանք, նրա 5 և 6 տարեկանի մեջ ես արդեն շատ փոփոխություն եմ նկատում, ինչը և՛ ուրախացնում է, և՛ տխրեցնում, քանի որ շատ ժամանակ ուզում ես նա փոքրիկ լինի, և միևնույն ժամանակ զգում ես, որ նա օրեցօր մեծանում է, և դա մեծ երջանկություն է:




-Եթե ժամանակի մեքենա ունենայիք՝ ի՞նչ կփոխեիք 2019-ին Ձեր կյանքում



-Այս հարցն ինձ այսպես ասած ստիպեց վերանայել նախորդ տարվա բոլոր լուսանկարներս, և ես հասկացա, որ ոչինչ չէի փոխի, ամեն ինչ շատ գեղեցիկ, չափի մեջ, ճիշտ և հիշարժան է եղել: Յուրահատուկ է, որ ոչինչ չեմ ցանկանում փոխել:


-Ինչո՞վ է ասոցացվում Ձեզ համար Ամանորը

-Մինչ երեխայիս ծնվելը հանգիստ կարող էի պատասխանել, որ այն ամենն ինչը գալիս է մանկությունից, ընդհուպ մինչև մանդարինի հոտը, լույսերը, տոնածառի խաղալիքները, բայց վերջին մի քանի տարին, երբ արդեն կա երեխաս, մեզ համար շատ կարևոր է «Փոքր թատրոն»-ի, որի գեղարվեստական ղեկավարն է Վահան Բադալյանը, Ամանորի ներկայացում-հրաշքը: Երբ մոտենում է Ամանորը անպայման մինչև դեկտեմբերի 31-ը մենք մեկ կամ երկու անգամ լինում ենք «Փոքր թատրոն»-ում, որով հենց ասոցացվում է Ամանորը:



-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել

-Ես այն մարդկանցից չեմ, որ կարող եմ միշտ նույն բանը անել, նույնիսկ եթե դա սիրված տոն է: Ես չունեմ սիրված տարբերակ ծննդյան տոնը կամ Ամանորը նշելու: Սովորույթներից կառանձնացնեմ նվերներ տալ և ստանալը, քանի որ դրանք կարևոր են, իսկապես առաջացնում են տոնի զգացում: Պարտադիր ավանդույթ է, որ երեխայիս պետք է նվերներ տանք և ամեն անգամ ստեղծենք այնպիսի հեքիաթ, որ նա իսկապես հավատա, որ գալու է Ձմեռ Պապը, որ կա այնպիսի աշխարհ, որտեղ ստեղծում են նվերները: Մենք ամեն անգամ պարտադիր մի հետաքրքիր տարբերակ մտածում ենք: Միակ ավանդույթը սա է, որ անենք այնպես, որ երեխան հավատա հրաշքին:







-Եթե Ձմեռ պապիկին նամակ գրեք՝ ի՞նչ կցանկանաք 2020-ի համար


-Իհարկե խաղաղություն, բարօրություն և սեր իմ ընտանիքին, իսկ ավելի մեծ շրջանակով՝ ես շատ կուզեմ, որ մեր երկրում մշակութային մթնոլորտը եռա, և ամեն մարդ իմանա, որ ինքը մշակույթի կերտման մի մասնիկն է,որ շատ լինեն լավ ներկայացումներ, լավ ֆիլմեր, լավ միջոցառումներ: Իսկ անձամբ ինձ համար շատ ուզում եմ, որ 2020-ը աշխատանքային և ստեղծագործական առումով բարեբեր լինի: Ես ակնկալում եմ գոնե երկու մեծ լիամետրաժ ֆիլմ, գոնե երկու հեռուստատեսային նախագիծ, և եթե կարողանամ այս ամենն իարականացնել, ապա կասեմ որ տարին ստացվել է: Եվ, որ ամենակարևորն է, որ այս տարի մարդկային կորուստներ չունենամ, որովհետև դա ինձ համար ամենադառը երևույթն է, որտեղ ես իսկապես անօգնական եմ դառնում:




-Որն է Ամանորի Ձեր սիրած ուտեստը, և ով է պատրաստում այն Ձեզ համար

-Մայրիկս մի տորթ է թխում դարչինով, որը, եթե չեմ սխալվում, կոչվում է «Կորեական»: Այդ տորթը և դարչինի բույրը ինձ միշտ մանկություն են վերադարձնում, և ես առանց ժպիտի չեմ կարող չհիշել: Հետաքրքիրն այն է, որ մայրս միշտ է համեղ թխվածքներ պատրաստում, բայց այդ դարչինով տորթը միայն Ամանորին է թխում: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ է գալու Ամանորը, որ գնամ, վայելեմ մայրիկիս թխած դարչինով տորթը, իմ բաժինը բերեմ, քանի որ ես շատ եմ սիրում տոնական օրերին առավոտյան արթնանալ ու վայելել իմ մի գավաթ սուրճը հենց այդ դարչինով տորթի հետ:



-Առաջինն ո՞ւմ եք շնորհավորում, և ո՞վ է Ձեզ շնորհավորում

-Առաջինը ընտանիքի անդամներով իրար ենք շնորհավորում, ամուսնուս ծնողները և մենք միշտ աշխատում ենք միասին դիմավորել Ամանորը: Միմյանց շնորհավորելուց հետո առաջին զանգս լինում է հայրիկիս, քանի որ նրա հետ շատ մեծ հոգևոր կապ ունեմ: Հաջորդում են զանգերը տատիկիս, մայրիկիս, քրոջս, եղբորս և հորաքրոջս: Իմ տարվա առաջին պարտադիր կատարվող զանգերն են:





-Հավատու՞մ եք ամանորյա հորոսկոպներին և կանխատեսումներին։ Եղե՞լ են երբևէ համընկնումներ

-Ոչ, չեմ հավատում, և երբևէ համընկնումներ չեն եղել: Միայն գիտեմ, որ այս տարի համարվում է առնետի տարի, և դա իմ տարին է, և ակնկալում եմ, որ իսկապես լավ տարի պետք է լինի:


-Ձեր ամենահիշարժան Ամանորն ինչպիսինն է եղել

-Ես 5 կամ 6 տարեկան էի, այդ ժամանակ մենք ապրում էինք Տավուշի Գանձաքար գյուղում, և Ամանորից մի քանի օր առաջ մայրիկս խնդրեց մեր բարեկամի տղային, որ մեզ համար եղևնի բերի, քանի որ հայրս աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանից: Մեր բարեկամի տղան բերեց մի աննկարագրելի գեղեցիկ փոքրիկ եղևնի, որը դրել էինք պահարանի վրա: Եղևնու գեղեցկությունը մինչ օրս հիշում եմ: Ես ոչինչ այդ օրերից չեմ հիշում, բացի այդ եղևնուց, նրա ամեն ասեղը, խաղալիքը ես հիմա էլ շատ լավ հիշում եմ: Կարող եմ ասել, որ այդ Ամանորն ու այդ փոքրիկ եղևնին իմ համար ամենահիշարժանն էին:




-Ձեր ամանորյա մաղթանքը

- Թող 2020 թվականին մարդիկ սկսեն իրար ավելի շատ սիրել, հավատացեք, երբ մարդկանց մեջ սեր է լինում իրար հանդեպ, ապա շատ մեծ խնդիրներ, աղետներ կարող են վերանալ: Ամբողջ գաղտնիքը այդ սիրո պակասի մեջ է: Չեմ ուզենա ասել ատելություն, կասեմ չսեր, երբ չսերի փոխարեն լինի սեր, ապա շատ հարցեր կլուծվեն: Ուղղակի սիրենք իրար:





Արմինե Բրսոյան


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55