ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է հունվարի 6-ին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Առողջապահություն 2019» տեսանյութին՝ ներկայացրած փաստական տվյալներին հակադարձելով թեմայի հետ որևէ առնչություն չունեցող շահարկումներով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ Առողջապահության նախարարին մնալ քաղաքական ու մասնագիտական կոռեկտության սահմաններում և զերծ մնալ լրատվամիջոցների հետ հոխորտանքների լեզվով շփվելու արատավոր գործելաոճից:
«ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ հրապարակված տեղեկատվության կամ կարծիքի մասով, պետական պաշտոնյան կարող է լրատվամիջոցներից հերքում պահանջել կամ հրապարակված նյութի մասով սեփական տեսակետը ներկայացնել: Արդյունքի չհասնելու դեպքում, նախարարը կարող է դատական ճանապարհով հասնել հերքմանը կամ սեփական տեսակետի ներկայացմանը: Մինչդեռ, նախարար Թորոսյանն ընտրել է լրատվամիջոցների հետ հարաբերվելու անընդունելի գործելաոճ՝ ըստ էության փորձելով լրատվամիջոցի հնչեցրած փաստական տվյալներից և տեսակետներից հանրային ուշադրությունը շեղել դեպի թեմայի հետ որևէ առնչություն չունեցող խոսակցությունների դաշտ»,- նշվում է հայտարարության մեջ:
Եթե Առողջապահության նախարարը լրատվամիջոցի ներկայացրած փաստական տվյալների մասին ասելիք չունի, ապա կարող է առանց վարանելու հայտարարել, որ ստիպված է շեղել հանրային ուշադրությունը, որովհետև հերքելու կամ հակադարձելու նյութ ուղղակի չունի կամ չի տիրապետում իրավիճակին:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև կոչ է անում «Արմնյուզ» հեռուստաընկերությանը չտրվել նախարար Թորոսյանի թեմայի հետ կապ չունեցող սադրանքներին և շարունակել հանրային կարևորություն ունեցող հարցերի լուսաբանումը պահպանելով բազմակողմանիության և անաչառության սկզբունքը: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, օգտագործելով ՀՀ օրենսդրությունից և ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորվածություններից բխող ողջ գործիքակազմը, պաշտպանելու է Հայաստանում լրատվամիջոցների ազատ, անխափան և անկաշկանդ գործելու իրավունքը:
Հետևելով դեպքերի զարգացմանը` անհրաժեշտության դեպքում «Մեդիա պաշտպանը» կդիմի նաև միջազգային լրատվական համայնքին և շահագրգիռ միջազգային կառույցներին:
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:25 30.04.26
11:23 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44