1in.am - Կանադայի կառավարությունը երբեք փրկագին չի վճարի երկրի առևանգված քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ես ցանկանում եմ միանգամայն պարզ ասել՝ Կանադան ահաբեկիչներին չի վճարում և չի վճարի փրկագին, ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի,- ասել է նա։- Դրա համար կան հստակ պատճառներ։ Նախ՝ ակնհայտ է, որ դա ահաբեկչական կազմակերպութունների ֆինանսավորման էական աղբյուր է, որոնք այնուհետև կշարունակեն անմեղներին սպանել ողջ աշխարհում։ Սակայն ավելի կարևոր է այն, որ փրկագին վճարելով՝ մենք սպառնալիքի տակ կդնենք միլիոնավոր կանադացիների կյանքերը, ովքեր ապրում, աշխատում և ճանապարհորդում են ողջ աշխարհում»,- ասել է Թրյուդոն։
Վարչապետը հայտնել է, որ Օտտավան այժմ աշխատում է 50-ամյա քաղաքացի Ռոբերտ Հոլի ազատ արձակման ուղղությամբ, ով ծայրահեղականների կողմից Ֆիլիպիններում առևանգվել էր անցած տարվա սեպտեմբերին։ Նրան և Կանադայի այլ քաղաքացի Ջոն Ռիդսելին սեպտեմբերի 21-ին «Աբու Սայաֆ» խմբավորման գրոհայիններն առևանգել էին Մինդանաո կղզու առողջարանային համալիրի տարածքից։ Ապրիլի 15-ին տեսաուղերձով նրանք խնդրել էին մինչև ապրիլի 25-ը իրենցից յուրաքանչյուրի համար վճարել 6.3 մլն դոլար փրկագին, այլապես կգլխատվեն։ Երկուշաբթի ահաբեկիչները սպանել են Ջոնին։
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02