Իրանի իշխանությունները կանխամտածված ճշտել են հարվածները Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի օբյեկտներին, որպեսզի հնարավորինս քիչ ամերիկացի զինվորականներ տուժեն: Այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:
«Դա երկու կողմին հնարավորություն տվեց խուսափել պատերազմից,- նշել է պաշտոնյան: -ԱՄՆ-ի իշխանությունները դեռ հունվարի 7-ին գիտեին այն օբյեկտների ցուցակը, որոնց պատրաստվում է հարվածել Իրանը, բայց կոնկրետ՝ որոնց, հայտնի չէր»: Համապատասխան տեղեկատվությունը ԱՄՆ-ի զինվորականներն Իրաքի իշխանություններից ստացել էին գրոհներից մի քանի ժամ առաջ, պնդում է պարբերականը:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Բաղդադի իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել էին, թե Իրանը որ ռազմաբազաներին է հրթիռային հարվածներ հասցնելու:
Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Իրաքը նախօրոք նախազգուշացրել էր ամերիկյան կողմին, թե որ բազաներն են գրոհի ենթարկվելու: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանի իշխանություններից նախազգուշացում էր ստացել այն մասին, որ շուտով հարվածներ են հասցվելու:
Հունվարի 8-ին CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում նշվել է, որ Իրանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, չէին ձգտում, որ Իրաքում ռազմակայաններին հրթիռահարվածներ հասցնելիս ամերիկացի զինվորականներ զոհվեն: Հեռուստաալիքի վերլուծաբանների կարծիքով՝ գրոհի նպատակը, ամենայն հավանականությամբ, այն չէր, որ «հնարավորինս շատ ամերիկացիներ սպանվեն»: Ինչպես արձանագրված է նյութում, հարվածը հասցվել է գիշերը, երբ ԱՄՆ-ի զինվորականները մեծավ մասամբ քնում են: Ինչպես կարծում են հեղինակները, ցերեկը հարվածելու դեպքում այն բանի շանսերը, որ ամերիկացիներից ոմանք կտուժեն, ավելի մեծ կլինեին: Ինչպես նշում են CNN-ի վերլուծաբանները, Իրանի իշխանությունները, հավանաբար, մտադիր էին ԱՄՆ-ին մարտահրավեր նետել կոնֆլիկտի զգալի Էսկալացիայի նվազագույն ռիսկով:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանը հրթիռահարված է հասցրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանի: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44