ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումն անցավ և կոնֆլիկտը ինչ-որ ժամանակով կարծես թե թևակոխեց խրոնիկ փուլ:
Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն ճիշտ հետևություններ անելու համար:
1. Հունվարի 3-ին Իրաքում իրանական գեներալի սպանությամբ մեկնարկած լարվածությունը ցույց է տալիս, որ 2-րդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների, երաշխիքների և հակակշիռների համակարգը տեսանելի ձախողումներ է արձանագրում: Այս տենդենցը, երբ միջազգային իրավունքի նորմերն ու պատկան կառույցները կարող են էֆեկտիվ չլինել պետությոներրեի և ազգերի քիչ թե շատ խաղաղ և կանխատեսելի համակեցությունը ապահովելու համար, Հայաստանին և Արցախին պետք է հետաքրքրի նախևառաջ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի և այդ համատեքստում առաջարկվող միջազգային երաշխիքների և հեղինակության դերակատարության առումով:
2. Միջազգային քաղաքականությունը դառնում է սուպերռացիոնալ և պրագմատիկ, շատ փոքր տեղ թողնելով այսպես կոչված արժեքների վրա խարսխված քաղաքականության համար: Մաքուր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կանոնները դառնում են նոր նորմ, իսկ այնտեղ, որտեղ իշխուոմ է գեոպոլիտիկան մեր, հայերիս, սիրած "արդարության" համար շատ փոքր տեղ է մնում, այն էլ՝ հիմնականում լուրերի կամ հոդվածների գլխագրերում:
3. Հայաստանի իշխանությունների պահվածքն այս օրերի ընթացքում խիստ մտահոգիչ է: Մեր տարածաշրջանը մշտապես լրջություն է պահանջում, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում: Լեռնագնացությամբ կամ հաջորդ անգամ Սևանի հատակը բատիսկաֆով իջնելով մեր ազգային շահերը և տարածաշրջանային դիքրը պաշտպանել չի լինի: Մանավանդ, որ երկու դեպքում էլ մեծ թթվածնային քաղցի հետևանքով մտագործունեության թերությունները տեսանելի են դառնում:
4. Հայաստանի դիվանագիտական մեքենան չգտնվեց ակնկալվող բարձունքի վրա: ԱԳ նախարարի մեկ օր ուշացած հեռախոսազրույցը իրանական գործընկերոջ հետ, մեր դեսպանի բացակայությունը սպանված գեներալի թաղումից, խորհրդարանական դիվանագիտության կատարյալ ֆիասկոն, ցածր մակարդակով ցավակցությունները Իրանի դեսպանատանը (շարքային նախարար և հանձնաժողովի նախագահի տեղակալի մակարդակ), ադրբեջանցիների կողմից իրականացված տեղեկատվական դիվերսիան՝ այս ամենը ապացուցում է, որ ճգնաժամային իրավիճակներում երկրի գործող իշխանությունները չեն տիրապետում պատշաճ գործիքակազմին՝ գիտելիքի, փորձի և քաղաքական կամքի բացակայության պատճառով:
5. Իրանի դեպքում Հայաստանը պարտավոր է նաև հիշել, որ Արցախի ընդհանուր սահմանն Իրանի հետ մոտ 3 անգամ ավելի երկար է, քան մեր երկրի հետ, այստեղից բխող բոլոր յուրահատկություններով , կարևորություններով և մարտահրավերներով: Ավելին, Արցախը դե-յուրե ՀԱՊԿ-ի հովանու տակ չի լինի հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում:
6. Անգամ նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը չի խորշում արտաքին լարվածության սլաքների մի մասն ուղղել դեպի ներքին քաղաքականություն և ավելացնել ճնշումները քաղաքական մրցակիցների վրա: “Դիանա-շոուն” դրա ամենավառ ապացույցն էր:
Այս ամենի գիտակցումը գործող պետական այրերի կողմից շատ ավելի կենսական է Հայաստանի և Արցախի ապագայի համար, քան վարչապետի բլինչիկ սարքելը, ԱԺ նախագահի նոր շնիկը և ԱԽ քարտուղարի նարցիստիկ էքստազի մասին գիրքը:
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
10:54
10:29
10:02
10:01
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
12:38 25.06.25
10:29 25.06.25
12:17 25.06.25
12:27 25.06.25
10:54 25.06.25
11:17 25.06.25
10:01 25.06.25
12:33 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03