Բանկային համակարգում 2016-2018թթ. ակտիվների միջին տարեկան աճը կկազմի 8.8 տոկոս, վարկերի միջին տարեկան աճը` 13.3 տոկոս: Վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում կավելանա` 2018-ին կազմելով 66.4 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կանխատեսումները տեղ են գտել ՀՀ կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018» զեկույցում:
Նշյալ ժամանակահատվածում նախատեսվում է ավանդների միջին տարեկան 8.4 տոկոս աճ, իսկ ընդհանուր կապիտալը տարեկան կաճի միջինում 22.7 տոկոսով` հիմնականում շահույթի և կանոնադրական կապիտալի հաշվին: Կանոնադրական կապիտալի տեսակարար կշիռը ընդհանուր կապիտալում 2015-ին 69 տոկոսից կնվազի ու 2018-ն կկազմի 65 տոկոս: Նշյալ ժամանակահատվածում ՀՀ բանկային ընդհանուր կապիտալը կաճի 79 տոկոսով:
2016-2018-ին ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդները կաճեն 27.2 տոկոսով: Ընդ որում` ֆիզիկական անձանց ավանդների աճը կանխատեսվում է 28.9 տոկոս, իրավաբանական անձանց ավանդները կավելանան 23.8 տոկոսով: Արդյունքում, նրանց տեսակարար կշիռն ընդհանուր պարտավորություններում կավելանա 3.54 տոկոսով` 2015թ. վերջին 60.6 տոկոսից 2018թ. հասնելով 64.1 տոկոսի:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02