Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են հունվարի սկզբին, ինչի հետեւանքով բրենդի շուկայական կապիտալացումը կազմել է 89 մլրդ դոլար: Համեմատության համար GM-ն արժե 50 մլրդ, իսկ Ford-ը՝ 37 մլրդ: Այդպիսով, Իլոն Մասկի ընկերությունը դարձել է ԱՄՆ-ում ամենաթանկ ավտոարտադրողը, հաղորդում է Motor-ը: Հունվարի 8-ին Tesla-ի բաժնետոմսերի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 492,14 դոլար: Միայն վերջին 3 ամսում ընկերության ակցիաներն աճել են ավելի քան երկու անգամ: Reuters-ը՝ հղում անելով MainStay Capital Management-ին, հայտնում է, որ Tesla-ն դեռեւս պետք է մի քանի խնդրային հարց լուծի, այդ թվում՝ կապված կայուն եկամտաբերության հետ: Ինչ վերաբերում է վերոնշյալ GM-ին եւ Ford-ին, ապա դրանք գերազանցում են Tesla-ին վաճառքի ծավալներով: Այն դեպքում, երբ այդ ընկերությունները 2019-ին ԱՄՆ-ում ավելի քան 2 մլն ավտոմեքենա են վաճառել, Մասկի ընկերությունն իրացրել է ավելի քան 367 հազարը, ընդ որում՝ ոչ միայն հյուսիսամերիկյան շուկայում, այլ ամբողջ աշխարհում :
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44