Թուրքիայի 12 քաղաքներում անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզ է դարձել, որ երկրի բնակչության 58%-ը դեմ է Լիբիա թուրքական զորախումբ ուղարկելուն: «Ստամբուլի տնտեսական հետազոտությունների» կազմակերպության անցկացրած հարցմանը մասնակցել է 1537 քաղաքացի: Մասնակիցներին տրվել է «Ձեր կարծիքով Լիբիա զորք ուղարկելը ճի՞շտ է» հարցը: Դրական է պատասխանել հարցվածների 34%-ը, բացասական՝ 58%-ը, իսկ 8%-ն էլ դժվարացել է պատասխանել: Անդրսահմանային հակամարտությունների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին պատասխանելիս մասնակիցների 75%-ն ասել է, որ Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի ու միայն միջնորդական առաքելություն իրականացնի: 15%-ը ճիշտ է համարել հակամարտության մեջ ներգրավվելու և կողմերից մեկնումեկին ռազմաքաղաքական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի քաղաքականությունը: Հիշեցնենք, որ երկիշխանություն հաստատված Լիբիայի դեպքում Թուրքիան օգնում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը՝ ընդդեմ Լիբիայի ազգային բանակի: Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ առաջին փուլով Լիբիա են ուղարկվել 35 թուրք զինվորականներ, որոնք պետք է ուսուցանեն ազգային համաձայնության կառավարության զինված ստորաբաժանումներին ու համակարգեն նրանց գործողությունները:
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44