«Ինչպես հայտնի է, պետական գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատակիցներն ամանորյա պարգեւավճարներ են ստացել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կան գերատեսչություններ, որտեղ ոչ բոլոր աշխատակիցներն են պագեւավճարներ ստացել, եւ դա նաեւ դժգոհության առիթ է հանդիսացել: Մեր տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունում ոչ բոլոր աշխատակիցներն են պարգեւավճարներ ստացել, մասնավորապես՝ ցածր կոչումով պաշտոնյաները պարգեւավճար չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչու է կառույցում նման տարանջատում եղել: Վերջինս մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ կառույցում պարգեւատրումներն ամբողջական չեն եղել, սակայն ընդգծեց, որ պարգեւավճարներ լինելու են նաեւ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը: «Պարգեւավճարներ եղել են. այն աշխատակիցները, որոնք չեն ստացել, կստանան հունվարի 28-ին: Պարզապես կոդային տարբերակում է եղել, ոչ թե կոչումային», - նշեց Բաղդասարյանը: Իսկ մեր հարցին՝ Դուք պարգեւավճար ստացել եք, Բաղդասարյանը ընդգծեց. «Ես երբեւէ ինձ չեմ պագեւատրել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01