Իսպանիայի Բարձրագույն դատարանը (ԲԴ) որոշել է ուժի մեջ թողնել փախուստի դիմած եւ Բելգիայում ապաստան գտած Կատալոնիայի կառավարության նախկին անդամներ Կառլես Պուչդեմոնի եւ Անթոնի Քոմինի կալանքի մասին եվրոպական օրդերը: Այդ մասին ասվում է ուրբաթ ԲԴ-ի տարածած որոշման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: ԲԴ դատավորը «պահպանում է Պուչդեմոնի եւ Քոմինի նկատմամբ եվրոպական օրդերն ու խնդրում Եվրախորհրդարանին (ԵԽ) կասեցնել նրանց (պատգամավորական) անձեռնմխելիությունը»,-ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ: Դատավորը նաեւ հաստատել է Իսպանիայի տարածքում նրանց ձեռբակալելու մասին օրդերը եւ կոչ արել Բելգիային հետաձգել քաղաքական գործիչներին արտահանձնելու մասին որոշման ընդունումը, քանի դեռ ԵԽ-ը չի ներկայացրել այդ հարցի շուրջ իր դիրքորոշումը, նշվում է ԲԴ փաստաթղթում: Ավելի վաղ իսպանական արդարադատությունը տվել էր դատավարության մեջ ներգրավված կողմերին ժամանակ Պուչդեմոնի եւ Քոմինի գործով իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար: Դատարանի որոշումը հաջորդել էր Լյուքսեմբուրգում Արդարադատության եվրոպական դատարանի վճռին, համաձայն որի՝ Կատալոնիայի նախկին ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժունկերասը, որը դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, ունի պատգամավորական անձեռնմխելիություն, քանի որ Եվրախորհրդարանի անդամ է: Պուչդեմոնն ու Քոմինը ստացել են մանդատներ ԵԽ-ում անցած տարվա մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով: Այդուհանդերձ, Իսպանիայի ԿԸՀ-ը չէր ներառել նրանց անունները ԵԽ-ում ընտրված իսպանացի պատգամավորների վերջնական ցուցակում, որն ուղարկվել էր Բրյուսել: Պուչդեմոնն ու Քոմինը չէին ժամանել Իսպանիա որպես խորհրդարանականներ երդմնակալության համար: Նրանք փախել են Իսպանիայից Բելգիա 2017 թվականին Կատալոնիայի անկախության մասին անօրինական հանրաքվեն անցկացնելուց հետո: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր RTBF հեռուստաալիքը, Բելգիայի դատարանը որոշում էր կայացրել կարճել Պուչդեմոնին Իսպանիա արտահանձնելու մասին գործը՝ ճանաչելով նրա պատգամավորական անձեռնմխելիությունը:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44