Աբխազիայի խորհրդարանի նիստը, որտեղ քննարկվելու է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը և նրա փոխարեն երկրի ժամանակավոր նախագահը նշանակելու հարցը, կմեկնարկի այսօր, հնարավոր է ժամը 11:00-ին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ընդդիմության առաջնորդ և պատգամավոր Ասլան Բժանիան:
Նախօրեին Աբխազիայի փոխնախագահը հայտարարել է, որ երկրի նախագահը հրաժարական է տվել, ստորագրել է համապատասխան փաստաթուղթ: Ռաուլ Խաջիմբան ղեկավարում էր երկիրը 2014 թվականից: 2019 թ. սեպտեմբերին վերընտրվել էր:
Հիշեցնենք, որ Աբխազիայում մի քանի օր ցույցեր էին հենց նախագահի հրաժարականի կոչերով: Ցուցարարները դժգոհ են ոչ միայն վերջին իրադարձություններից` Սուխումի կենտրոնում տեղի ունեցած կրակոցից, այլև հանրապետության ցածր սոցիալական կարգավիճակից:
Խաջիմբան նաև ասել է, որ Աբխազիայում վերջին օրերին իրավիճակը բարդ է եղել, եղել են վեճեր և հասարակական-քաղաքական հարցերում տարաձայնություններ. «Արել եմ հնարավոր ամեն ինչ ժողորդի դիմակայությունից խուսափելու համար, քանի որ մեր ազգը բազմաթիվ դժվարություննեև և ողբերգություններ է ունեցել»: Խաջիմբան ընդգծել է, որ կողմնակից է, որպեսզի գորընթացները տեղի ունենան օրենքի սահմաններում, մյուս ճանապարհը կործանիչ է:
Երկրի նախագահի կայքում հրապարակված ուղերձի համաձայն, հրաժարական տված Խաջիմբան շնորհակալություն է հայտնել իր բոլոր կողմնակիցներին իրեն աջակցելու համար, նաև նշել է, որ գնահատում է հանրապետության ցանկացած բնակչի կարծիքը անկախ քաղաքական հայացքներից:
Նա ընդգծել է, որ մնում է իր ժողովրդի հետ և ապագայում էլ ծառայելու է Աբխազիայի բարեկեցության համար:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44