Պետական եկամուտների կոմիտեն Վերին Լարսի անցակետում ներկայացուցչի թեկնածուի վերաբերյալ գերատեսչություններից ստանում է տեսակետներ, նշանակումն ամենայն հավանականությամբ կլինի հունվարին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Վերին Լարսի անցակետում մեր ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է կառավարություն: Ունենք արդեն Արտաքին գործերի նախարարության տեսակետը, տեսակետներն ու կարծիքներն ենք հավաքում: Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին նշանակում կունենանք, և փետրվարից երևի թե կունենանք մեր ներկայացուցիչը Վերին Լարսի անցակետում»,-ասաց Անանյանը: Նա հավելեց՝ գործնականում ռուս գործընկերների հետ որևէ խնդիր չկա: Անանյանը վստահեցրեց, որ երբ կոնկրետ իրավիճակ է ստեղծվում և պարզաբանման կամ միջամտության կարիք կա, համագործակցության տարբեր մակարդակներում իրենք կարողանում են գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել: «Սակայն առանց ներկայացուցչի դա ավելի շատ ջանք է պահանջում, քան ներկայացուցիչ լինելու պարագայում կլինի: Եղել են գործնական մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք և, ի պատիվ մեր ռուս գործընկերների, նրանք շատ արագ լուծում ենք տվել խնդրին»,-ասաց նա ու վստահեցրեց՝ Վերին Լարսի անցակետում որևէ խնդիր չունենք: 2019-ին հայտնի էր դարձել, որ ՊԵԿ-ը Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցիչ կունենա: ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը:
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02