«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձ է անում պայմանավորվածություններ ձեռք բերել գործող իշխանությունների հետ, փորձել նրանց հետ շփման եզրեր գտնել:
Բանն այն է, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է Գյումրի մեկնում, եւ նկատվում է, որ այդ այցերի ժամանակ հաճախ է կշտամբում կամ դիտողություն անում Բալասանյանին:
Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը պարբերաբար փորձ է անում նաեւ հանդիպել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն դա էլ չի ստացվում:
Մենք տեղեկացանք, որ Բալասանյանը կողմնակիցների թիմ է հավաքում, եւ այդ աշխատանքներում նրան օգնում է որդին` Միսակ Բալասանյանը: Նրանք փորձում են այնպիսի մարդկանց իրենց շուրջը հավաքել, որոնք կարող են բարեխոսել վարչապետի մոտ մի քանի կուսակցություն փոխած Բալասանյանին քաղաքական փայլուն ապագա ապահովելու հարցում:
Բնական է, որ Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հերքեց, թե Բալասանյանի կողմից հանդիպման ցանկություն է եղել, սակայն մերժվել է, իսկ Բալասանյանն էլ նշեց. «Իմ նախաձեռնությամբ չենք հանդիպել»: Մեր հարցին՝ իսկ ցանկություն հայտնե՞լ եք հանդիպելու, պատասխանեց՝ ոչ, ապա շարունակեց. «Հարցեր չեն եղել, որ հանդիպենք: Եթե հարցեր լինեն, կպայմանավորվենք, կհանդիպենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56