«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես նշել է, որ այս պահից սկսած Փաշինյանն անձնական պատասխանատվություն ստանձնեց հնարավոր ճնշումների համար: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Որպես «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար` հայտարարում եմ. 1. Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում փաստացի ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ: Արձանագրենք, որ այս պահից սկսած Փաշինյանն անձնական պատասխանատվություն ստանձնեց հնարավոր ճնշումների համար: Իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում են` կարծելով, թե կարողանալու են ատելության խոսքով կամ վարչապետին հատուկ անհասցե ու անհիմն մեղադրանքներով և անհեթեթ սպառնալիքներով լռեցնել ազատ խոսքը: Այդ ժամանակներն անցել են, և որևէ ոտնձգություն անպատասխան ու անպատիժ չի մնալու: 2. Հայաստանի ֆեյքերի ֆաբրիկաների գլխավոր-գերագույն հրամանատարը հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մավսիսյանն է: Պետք է ճանաչեք այս մարդուն և իմանաք, որ ձեր դեմ համացանցում կազմակերպվող կեղտոտ ֆեյքային հարձակումների հետևում կանգնած է հենց նա: Նա անձնական պատասխանատվություն է կրում համացանցը կեղծ տեղեկություն տարածող վիդեո ալիքների և ֆեյքային գրոհների համար: Այս մասով շատ շուտով հետաքրքրիր բացահայտումներ են լինելու: Խոստանում եմ նաև, որ Հովհաննես Մովսիսյանը անձամբ պատասխան է տալու բյուջեից հատկացված միլիարդները փոշիացնելու ու ժողովրդի փողով մարդկանց հայհոյող ֆեյքաբուծարան ստեղծելու համար: Ճանաչեք Հովհաննեսին, նա մեզ բոլորիս շատ հարցերի պատասխաններ ունի տալու: 3. Այսօր նաև հայտնի դարձավ, որ տեր և տիկին Փաշինյանների իշխանությունը սկսել է հայկական եթերից ռուսական ալիքները հեռացնելու օրենքի մշակումը: Հստակ տեղեկություններ կան, որ ռուսական ալիքների ցուցադրումը դադարեցնելու օրենքի հետևում կանգնած են սորոսկանները, որոնք էլ նման պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին: Եվ քանի որ նրանք հանդիսանում են հեղափոխության բաժնետերեր, Նիկոլ Փաշինյանը լուռ կատարում է սորոսականների այս մի պահանջը ևս»:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03