«Քննարկել ենք 2020 թվականին կուսակցության անելիքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնայնը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նիստին։ Սիմոնյանը նշեց, որ քննարկվել են 2019 թվականին արված աշխատանքները և նպատակադրվել 2020-ին այն կրկնապատկել։ Հարցին, թե արդյոք խմբակցությունը վարչապետի հետ քննարկել է գազի գնի բարձրացման մասին շրջանառվող լուրերը, Սիմոնյանը նշեց. «Կա այն ինֆորմացիան, որը դուք ունեք։ Ինչպես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդեն ասել է՝ տվյալ պահին նման տեղեկություն չկա և բանակցություններ են ընթանում»։ Սիմոնյանը նշեց, որ վարչապետը գոհ է խորհրդարանի աշխատանքներից։ Հարցին՝ արդյոք նիստի ընթացքում անդրադարձ եղել է «պետական հեղաշրջման փորձին», Սիմոնյանը նշեց, որ այդպիսի հարց չի եղել, ուստի և խմբակցությունը չի անդրադարձել։ Սիմոնյանը նշեց, որ սխալ է համարում նման հարցերը օրակարգ բերելը. «Ուրիշ բան չկա, դրանից են խոսում»։ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարց ևս խմբակցությունը չի քննարկել։ «Փոփոխություններ, որոնք կվերաբերեն Սահմանադրությանը, հնարավոր է լինեն, բայց այս պահի դրությամբ կտրուկ փոփոխությունների մասին խոսք չի եղել»,- նշեց Սիմոնյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը, անդրադառնալով խմբակցության նիստին, նշեց, որ քննարկվել և նշանավորվել է արտաքին հարաբերությունների քաղաքականությունը։ Պատգամավորի խոսքով, անդրադարձ է եղել նաև ներքաղաքական հարցերին. «Տարբեր ոլորտների զարգացմանն ենք անդրադարձել՝ մեր պատկերացմամբ»։
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02