Մոսկվան «Բաց երկնքի պայմանագիրը» կարևոր միջոց է համարում ռազմական ոլորտում թափանցիկության ամրապնդման համար և կանի հնարավոր ամեն ինչ այն պահպանելու համար։ ria.ru-ի փոխանցմամբ, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը նշել է, որ Սպիտակ տունը «ուսումնասիրում է» պայմանագրից դուրս գալու հնարավորությունը։ Վերջինս հայտնել էր, որ դեմ է այդ գաղափարին: Դրանից անմիջապես հետո «Wall Street Journal»-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ստորագրել է մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ԱՄՆ վարչակազմի մտադրությունն է դուրս գալ պայմանագրից: Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, որոշումը վերջնական չէ, խորհրդակցությունները շարունակվում են: «Մենք համարում ենք, որ ԴՕՆ-ը կարևոր միջոց է ռազմական ոլորտում վստահության և թափանցիկության հաստատման համար: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը և լիարժեք գործելու անհրաժեշտությունը: ԴՕՆ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ մենք կցանկանայինք նշել, որ Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ` պայմանագիրը պահպանելու համար»,-նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ Նշվում է, որ Մոսկվան ապավինում է գործընկերների առողջ դատողությանը և հեռատեսությանը. «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է լուծել ԴՕՆ- ի իրականացման վերաբերյալ առկա տարաձայնությունները անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի մտահոգությունները»:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44