2018 թվականի հունիսին Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշեց շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը, որն ազգային հավաքականի կազմում 8 հանդիպման է մասնակցել:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 29-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր ընտանիքի, ակումբային կարիերայի, Հայաստանի հավաքականի մասին և դիմել է բոլոր երկրպագուներին:
ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԵՄ «ԳՅՈՏԵԲՈՐԳՈւՄ» ԻՄ ՄՐՑԵԼՈւՅԹՆԵՐԻ ՎՐԱ
«Շվեդիայի Սուպերլիգայում մենք գրավեցինք 7-րդ տեղը, սակայն «Գյոտեբորգը» մեծ ակումբ է և ցանկանում է լինել առաջատար դիրքերում: Առաջիկա մրցաշրջանում մենք կպայքարենք հենց դրա համար: Ակումբի հետ իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ․ հունիս, և ես ամբողջովին կենտրոնացած եմ «Գյոտեբորգում» իմ մրցելույթների վրա»:
ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ
«Մեծ հաճույքով եմ ընդունել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը: Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի խաղաշապիկը հագնելը:
Մենք մոտ էինք Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելուն: Հաջորդ ընտրական մրցաշարի ժամանակ պետք է չկրկնենք սխալները: Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում շատ կարևոր է, և մենք պետք է գնահատենք ցանկացած հնարավորություն»:
ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ ԻՄ ՀԱՐՍՏՈւԹՅՈւՆՆ Է
«Նախորդ տարվա հունիսին ես ամուսնացա: Մարտին լույս աշխարհ կգա մեր առաջնեկը: Իմ գլխավոր երկրպագուներն իմ ընտանիքի անդամներն են: Իմ ծնողները շատ հպարտ են, որ ես հանդես եմ գալիս Հայաստանի ազգային հավաքականում և հետևում են ազգային թիմի մրցելույթներին: Հայրս եղբայրներիս հետ Երևանում հետևել է Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղին: Ծնողներս նաև ստադիոնում հետևել են Ֆինլանդիա - Հայաստան խաղին»:
ԿՈՉ ԵՐԿՐՊԱԳՈւՆԵՐԻՆ
Շնորհակալ եմ հայ երկրպագուներին իրենց աջակցության համար: Նրանք անկրկնելի են և միշտ պատրաստ են օգնել: Շարունակեք նույն ոգով»:
Սամվել Սուքիասյան
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15