«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը բավականին ծանր է ընդունել Գ. Կուտոյանի մահվան լուրը, որին, մասնագիտական եւ մարդկային որակները գնահատելով՝ նշանակել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գ. Կուտոյանի մահվան դեպքն անվանել է «շատ տարօրինակ» եւ նիստի ժամանակ պատմել է, որ, երբ Կուտոյանն իմացել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ցանկություն է հայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան եւ դառնալ նրա պաշտպանական թիմի անդամ: Սակայն Ս. Սարգսյանը հորդորել է ավարտել ուսումը, հետո վերադառնալ Հայաստան: Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը խոսել է նաեւ իշխանական քարոզչական դաշտի շահարկումների մասին՝ ասելով, որ երկրում անբարոյականության աստիճանը զարհուրելի չափերի է հասել՝ ամեն անգամ նոր անկումներ արձանագրելով: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Գ. Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:45
11:05
10:48
10:29
10:29
10:07
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
14:33 18.08.26
12:49 19.08.26
12:12 19.08.26
11:55 19.08.26
15:49 18.08.26
11:45 19.08.26
15:42 18.08.26
15:06 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02