Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի և Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։
ԱԱՏՄ-ն ամենօրյա պարբերականությամբ ՀՎԿԱԿ-ից ստանում է դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ջերմաստիճանի շեղումների վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ՝ հունվարի 8-ից 14-ը ներառյալ արձանագրված ջերմաստիճանային ցուցանիշերը մի շարք դպրոցներում չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2017թ․ մարտի 28-ի N12-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին։
Վարույթները հարուցվել են Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ․ 177, Մուշեղ Մխոյանի անվան հ․ 68, Րաֆֆու անվան հ․ 36, Միսաք Մեծարենցի անվան հ. 146 և հ. 136 հիմնական դպրոցներում, Կոտայքի մարզում գործող Հրազդանի հ․ 10 ավագ դպրոցում, Ջրառատի, Փյունիկի, Ֆանտանի, Կամարիսի, Ազատ Սիմոնյանի անվան և Կապուտանի միջնակարգ դպրոցներում։ Այս հաստատություններում ԱԱՏՄ զննումները շարունակվում են։
Հիշեցնենք՝ մինչ ջեռուցման շրջանի մեկնարկը ԱԱՏՄ ղեկավարի անունից պատկան մարմիններին ուղարկվել են գրություններ՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների պահպանումն ապահովելու համար։ Իսկ ձմեռային արձակուրդներից հետո՝ դասերը սկսվելու նախօրեին, ԱԱՏՄ-ն կրկին հիշեցրել ու իրազեկել է դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի պահպանման անհրաժեշտության ու նորմերի մասին։
«Ընդգծենք, որ հատկապես մարզային ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմը երբեմն խախտվում է խիստ օբյեկտիվ պատճառներով։ Այս առումով ԱԱՏՄ-ն որդեգրել է գործընկերային քաղաքականություն, որի համաձայն՝ արձանագրված խնդիրների մասին տեղեկացվում է նաև այն պատկան կառույցներին, որոնց ենթակայությամբ գործում են դպրոցները, անհրաժեշտության դեպքում տրվում է խորհրդատվություն։ Վարույթ հարուցվում է այն հաստատությունների նկատմամբ, որտեղ շարունակաբար ցածր ջերմաստիճանը է արձանագրվում»,-ասված է տեսչական մարմնից։
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
14:10 29.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
17:48 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44