Երգչուհի Արմինկան, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, օգոստոսի 22-ին նշում էր իր ծննդյան տարեդարձը: 43-ամյա երգչուհին, ով միշտ դասվել է ամենաոճային կանանց շարքին, այժմ ունի իր սեփական բրենդը:
Magnis.news-ի հետ զրույցում երգչուհին պատմել է «Արմինկա Style»-ի ստեղծման մասին:

Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել սեփական հագուստի բրենդը:
- «Արմինկա» բրենդը ստեղծելու մասին մտածում էի մոտ մեկ տարի: Գաղափարներս ու երևակայությունս իմի բերելուց հետո որոշեցի անել հագուստի մի ոճ, որը նորություն կլիներ Հայաստանի աղջիկների համար: Բացի այդ, ցանկանում էի զբաղվել ևս մի գործով, որն ինձ ևս հոգեհարազատ է:
Դուք միշտ տարբերվել եք Ձեր առանձնահատուկ ոճով և միշտ եղել եք նորաձև: Ի՞նչն եք կարևորում կնոջ հագուստի մեջ և ինչի՞ն եք առավել ուշադրություն դարձնում:
- Հագուստն առաջին հերթին պետք է շատ լավ ձևված և կարված լինի, որպեսզի գեղեցիկ նստի կնոջ մարմնի վրա: Կարևոր է նաև, թե որտեղ պետք է կրես այդ զգեստը, որքանով է այն համապատասխանում տվյալ միջավայրին: Զարդերի և աքսեսուարների մեծ սիրահար չեմ, առավել ուշադրություն եմ դարձնում կոշիկի և պայուսակի ճիշտ համադրությանը:

Կանայք միշտ սեփականատիրոջ աչքերով են նայում իրենց զգեստից ևս մեկ օրինակ ունեցողներին: Էսքիզներ անելիս կողմնապահություն չե՞ք անում:
- Յուրաքանչյուր կին հագուստը ներկայացնում է յուրովի: Իմ վերաբերմունքը կախված է նրանից, թե ինչպես նա կներկայացնի այդ հագուստը՝ կգեղեցկացնի այն, թե կփչացնի: Այս պարագայում ես առաջնորդվել եմ մի սկզբունքով, որ ես միայն երջանիկ կլինեմ տեսնել Երևանում, ինչու չէ Երևանից դուրս կանանց կամ աղջիկների, ովքեր կրում են իմ ստեղծած հագուստը:

Որո՞նք են այն նորաձևության տները, որոնց հետևում եք և ոգեշնչվում նրանց աշխատանքներից:
- Վերջին տարիններին իմ ամենասիրելի նորաձևության տներն են՝ Valentino, Céline, Tom Ford, Marni, Giambattista Valli, որոնք թերևս կերտում են շքեղագույն թե երեկոյան, թե առօրյա հագուստներ:
Կանանց և աղջիկների ո՞ր շերտի համար են Ձեր բրենդի հագուստները, և գնային ի՞նչ սանդղակ է գործում:
- Ես չեմ ստեղծում հագուստ որոշակի շերտի կամ խավի համար: Իմ հագուստները պետք է և ցանկալի է, որպեսզի կրեն այն աղջիկները և կանայք, ովքեր իրենց հարմարավետ են զգում իմ ստեղծած հագուստի մեջ: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա շատ զուսպ գներ են ինձ մոտ:

Առաջիկայում պլանավորում ե՞ք խանութ-սրահ ունենալ:
- Կա մեծ ցանկություն:
Լրագրող՝ Էդգար Մադոյան
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01