Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սեւ արկղերի վերծանման համար, որը հունվարի 8-ին կործանվել է Թեհրանի մերձակայքում: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը։
Ըստ այդ տեղեկատվության՝ Իրանն անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի Boeing 737 հանրանավերում տեղակայված սեւ արկղերի մոդելից տվյալների վերծանման համար: ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան առայժմ դրական պատասխան չեն տվել իրանական կողմի խնդրանքին, ասված է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը հունվարի 20-ին հայտնել է, որ Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից: Պաշտոնյան նշել է, որ Իրանը դեռեւս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սեւ արկղերն արտասահման ուղարկելու մասին եւ ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները:
Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել է հայտարարություն, որում ընդունել է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է հակաօդային պաշտպանության հրթիռներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02