Սաուդյան Արաբիան «անհեթեթ» է անվանել մեղադրանքները, թե Էր Ռիադն է կանգնած Amazon-ի հիմնադիր եւ Washington Post թերթի սեփականատեր Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու հետեւում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «ԶԼՄ-ների վերջին տեղեկությունները, որոնց կարծիքով Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու հետեւում կանգնած է Սաուդյան Արաբիան, անհեթեթ են։ Մենք կոչ ենք անում հետաքննություն իրականացնել այդ հայտարարությունների առումով, որպեսզի կարողանանք ունենալ գործով փաստերի հասանելիություն»,- ասվում է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանության թվիթերյան հայտարարությունում։ Մինչ այդ բրիտանական Guardian-ը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Բեզոսի բջջային հեռախոսը կոտրել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի հեռախոսից։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ Բեզոսի հեռախոսը կոտրել են 2018 թվականի մայիսին վնասակար ֆայլի օգնությամբ, որն ուղարկվել է Բեզոսին WhatsApp մեսենջերով սաուդյան թագաժառանգի համարից։ Բրիտանական թերթը մի շարք ենթադրություններ է արել, թե Բեզոսի հեռախոսը կոտրելը կարող է կապված լինել նրա հետ, որ Բեզոսի որոշ անձնական տվյալներ եւ գրագրության հատվածներ հայտնվել են ամերիկյան National Enquirer պարբերականի ձեռքում մի քանի ամիս հետո, նաեւ կապված Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշղաջիի սպանության հետ։ Անցած տարվա հունվարի սկզբին հայտնի դարձավ Բեզոսի եւ նրա կնոջ՝ Մակքենզիի ամուսնալուծության մասին 25 տարվա համատեղ կյանքից հետո։ ԶԼՄ-ները տեղեկացրին, որ Բեզոսին հայտնի է դարձել National Enquirer պարբերականի լրագրողական «հետաքննության» մասին, որը մերկացրել է Amazon-ի տիրոջը նախկին հեռուստահաղորդավարուհի, 49-ամյա Լորեն Սանչեսի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ։ Ինչպես հավաստիացնում է պարբերականը, իր ներկայացուցիչները կապվել են Բեզոսի հետ եւ տեղեկացրել իր դեմ հավաքված դոսիեի մասին ամուսնալուծության հրապարակային հայտարարությունից ընդամենը 48 ժամ առաջ։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02