«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը քաղաքացիների հետ հանդիպմանը բացահայտ անհարգալից է վերաբերվել քաղաքացիական հասարակության ներկայացուցչին և զրկել նրան ազատ խոսքի իրավունքից»։ Նման պնդում է անում Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ ոչ կառավարական կազմակերպությունը։
Խորհուրդը տարածել է հաղորդագրություն, որտեղ մանրամասնվում է.
««Հանրային վերահսկողության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ հունվարի 21-ի երեկոյան պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այցելել է Արտաշատ քաղաք` պարտադիր սպանդանոցային մորթի մասին օրենսդրական պահանջի դեմ բողոքող ֆերմերների հետ հանդիպման: Հարությունյանի կողմից պատգամավորին ճշտող հարց ուղղելու փորձը անմիջապես կանխվել է. Ռուստամ Բաքոյանը Բաբկեն Հարությունյանին անվանել է «պրովոկատոր» և կոչ է արել հեռացնել նրան դահլիճից` քննարկումը շարունակելու համար: Քաղաքացին, այսպիսով, զրկվել է խնդրին առնչվող իր հարցն ուղղելու սահմանադրական իրավունքից:
Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն ուսումնասիրել է դեպքը և փաստել, որ իշխանական պատգամավորը, ով տվյալ պահին իրականացրել է իր լիազորություննեորը, ոչ միայն չի փորձել ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն, ինչը պարտավոր էր անել օրենքի պահանջով, այլև ինքն է նախաձեռնել սադրիչ գործողություններ:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցչի նկատմամբ հրահրելով չարդարացված դժգոհություններ և հասնելով դահլիճից անցանկալի անձի հեռացմանը` պատգամավորն իր համար ստեղծել է քաղաքացիական հասարակության հսկողությունից դուրս գործելու պայմաններ: Ավելին` հանդիպման տեսաձայնագրությունների միջոցով հետևելով Ռ.Բաքոյանի խոսքին, պարզ է դառանում, որ պատգամավորը նախապես է փորձել քայլեր ձեռնարկել Բաբկեն Հարությունյանի մասնակցությունը քննարկմանը խոչընդոտելու ուղղությամբ` նախքան ակցիայի վայր հասնելը:
Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն արձանագրում է, որ պատգամավոր Ռ.Բաքոյանը, օգտագործելով իր դիրքը, իր կուսակից ընկերների միջոցով թույլ է տվել խոսքի ազատությունը խոչընդոտող գործողություններ: Խորհուրդը նաև գտնում է, որ «պրովոկատոր», «պրովոկացիա է անում», «իր պրովոկացիաների միջոցով խանգարում է» արտահայտություններով պատգամավորը իրեն թույլ է տվել այլոց անձը և արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ:
Խորհուրդը համապատասխան եզրակացությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ»։
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02