Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլրդ դոլար կտրամադրի համաշխարհային համալսարանի ստեղծման համար` ավտորիտար կառավարությունների և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի նպատակով: Այս մասին միլիարդատերն ասել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս, հայտնում է Bloomberg-ը:
Միլիարդատերն ընդգծել է, որ երկարաժամկետ ռազմավարության գլխավոր նպատակը որակյալ կրթությանը հասանելիությունն է:
«Հաշվի առնելով կլիմայական վիճակը և ամբողջ աշխարհում անկարգությունների ալիքը` չափազանցված չի լինի ասելը, որ 2020 թվականը և դրան հաջորդող տարիները պետք է որոշեն ոչ միայն Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճակատագիրը, այլև ամբողջ աշխարհի»,- ասել է Ջորջ Սորոսը:
Նա նաև նշել է, որ ուսուցման և հետազոտությունների միջազգային հարթակը ծրագրվում է ստեղծել «Բաց հասարակություն» համալսարանական ցանցի բազայի հիման վրա:
Իր ելույթում Սորոսը խոսել է ԱՄՆ «գերտաքացած» տնտեսության, Facebook Inc.-ի գերիշխող դիրքի և Սի Ցզինփինի, Նարենդրա Մոդիի, Դոնալդ Թրամփի ավտորիտար կառավարման մասին, ի դեպ, Թրամփին նա անվանել է «խաբեբա և ինքնասիրահարված»:
Հիշեցնենք, որ Համաշխարհային տնտեսական համաժողովի այս տարվա թեման կապիտալիզմի ձևավորումն է բոլոր հետաքրքրված կողմերի համար` հաշվի առնելով, մասնավորապես, էկոլոգիական ռիսկերը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02