Չինաստանն աջակցել է 2020 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողով անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: «Ներկայումս ակնհայտորեն աճում է միջազգային հարցերում անկայունությունն ու անարդարությունը, իսկ բազմակողմանիությունը եւ ՄԱԿ-ի դերը բախվում են ակնհայտ մարտահրավերների հետ: Չինական կողմն աջակցում է Ռուսաստանի նախաձեռնությանն ու պատրաստ է պահպանել կապն ու համակարգել իր գործողությունները Ռուսաստանի եւ ԱԽ մյուս մշտական անդամների հետ»,- ասել է նա: Նախօրեին ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով Հոլոքոսթի համաշխարհային ֆորումին, առաջարկել է 2020 թվականին ՌԴ, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդների գագաթնաժողով անցկացնել: Նրա կարծիքով՝ ՄԱԿ-ի հիմնադիր երկրները կարող են եւ պարտավոր են օրինակ ծառայել խաղաղության պահպանման հարցում: ՌԴ նախագահը կարծում է, որ գագաթնաժողովը կարելի է անցկացնել աշխարհի ցանկացած կետում: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է նման լուրջ բանակցություններին եւ մտադիր է համապատասխան ուղերձներ հղել «հնգյակի» առաջնորդնենրին:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02