Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ «խնդիրներ չունի» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում: Այս մասին նա հայտարարել է Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի թվի կրճատման մասին խոսակցությունների ֆոնին: «Ես այն քիչ առաջնորդներից եմ, ով լավ հարաբերություններ ունի Թրամփի հետ: Ես խնդիրներ չունեմ նրա հետ հարաբերություններում»,- ասել է նա CNBC-ի հետ զրույցում: Ավելի վաղ NBC News-ը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է հայտարարել Աֆղանստանից գրեթե 4000 զինծառայողի դուրսբերման մասին: ԱՄՆ ՊՆ նախկին ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ դա կլինի «թալիբների հետ բանակցությունները վերսկսելու փորձերի մի մասը»: Թրամփը վաղուց է դատապարտում Աֆղանստանի պատերազմն ու պնդում է, որպեսզի կրճատվի այդ երկրում ամերիկյան զորքերի թիվը: Հանիի խոսքով՝ Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվի կրճատումը մեծ ազդեցություն կունենա երկրի վրա: Նա նշել է, որ համեմատած 5 տարի առաջ Աֆղանստանում առկա օտարերկրյա զորքերի թվի հետ, այժմ այդ թիվը մեծ չէ: Հարցին, թե ակնկալում է արդյոք երկրից ԱՄՆ ուժերի լրիվ դուրսբերում առաջիկա տասնամյակում, Հանին պատասխանել է՝ «իհարկե»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02