«Ժողովուրդ» թերթը գրում է «Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու համապետական ընտրություններ: Սա առաջին դեպքն է, երբ Արցախում նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները նույն օրն են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը հստակեցնում են իրենց նախընտրական ցուցակները: Հայտնի է, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որն այսօր Արցախում մեծամասնություն է կազմում խորհրդարանում, համարվում է ֆավորիտ ուժը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ազատ հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակում մեծ տեղ են զբաղեցնելու երիտասարդ, նոր դեմքերը: Իհարկե, կուսակցության նախընտրական ցուցակում, ամեն դեպքում, կլինեն նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք իրենց անցած ճանապարհով եւ փորձով պետք է օգնեն թիմին, բայց շեշտադրումն արվելու է թարմ կադրերի վրա: Ըստ էության, Արցախի ամենախոշոր կուսակցություն հանդիսացող «Ազատ հայրենիք» կուսակցությունն այսպես ձգտում է հասնել սերնդափոխության: Հավելենք, որ նախագահական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության թեկնածուն լինելու է Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախկին վարչապետը: Նրա նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունք ունի նաեւ Հայաստանի հեղափոխական իշխանությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01