«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Երեւանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երեւան» պրոյեկտով։ «Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող հին քաղաքի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, ի դեպ, Արթուր Մեսչյանի ընկերն է, հանգուցյալ Ժոկոյի` Գեւորգ Վարդանյանի (որի աղջիկներից մեկը պատգամավոր է, մյուսը՝ ավագանու անդամ` հայտնի «ականջ ծամողը») եղբայրն է։ Ճիշտ է, շինարարությունը սկսվել է Տարոնի ժամանակ, սակայն այն ժամանակ շինթույլտվությունը տրվել էր «մինուս մեկ»` ստորգետնյա աշխատանքների համար։ Հեղափոխությունից հետո կառուցապատումը շարունակվեց առանց շինթույլտվության, քաղաքաշինական նորմերի ոտնահարմամբ՝ կառուցվեց «մինուս 3» եւ «պլյուս 6»` 3 նկուղային հարկ, 6 վերգետնյա, եւ դա այն դեպքում, երբ առկա է կառավարության որոշում, որը թույլ է տալիս «Հին Երեւանի» դեպքում կառուցել վերեւում՝ 3, նկուղում` 2 հարկ։ Եթե հարցը գնար շինթույլտվության, քաղաքապետը չէր կարողանալու թույլտվության տալ` կառավարության որոշման պատճառով, ուստի հորդորել էին կառուցապատողին` կառուցի, հետո կգաս, ինքնակամով կօրինականացնենք»: Մենք հարցում արեցինք քաղաքապետարան, եւ մեզ պատասխանեցին․ «Հին Երեւան թաղամասի քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ կառավարության 2014 թ․ նոյեմբերի 6-ի N1227-Ա որոշման հիմքով», ինչը հաստատում է վերը նշվածը` 6 հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն չկա»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
09:19
09:02
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56