«Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում: Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկի վերադարձի տեսքով: Շատերի կարծիքով, սա իսկապես դրական նախաձեռնություն է, ինչն առաջացրել է նաև աշխատող ուսանողների ոգևորությունը: Սակայն, ինչպես և երևում է նախագծից, փոփոխությունը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող բոլոր ուսանողներին չի վերաբերելու: Օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո կառավարությունը կհաստատի համապատասխան մասնագիտությունների ցանկը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ցանկն առանձնապես մեծ չի լինելու: Մեր աղբյուրի պնդմամբ, նախնական դիրքորոշումն այնպիսին է, որ առավելություն տրվի տեխնիկական, հատկապես բարձր տեխնոլոգիական մասնագիտություններին: Ըստ նույն տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են այսպիսով իրականացնել «պիլոտային» ծրագիր, որի արդյունքների հիման վրա էլ հետագայում կկայացվի որոշում՝ մասնագիտությունների ցանկն ընդլայնել, թե ոչ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15