Փարիզի բնակիչներն առաջիկա ամռանը կկարողանան տեսնել հրդեհից խիստ տուժած Նոտր-Դամ մայր տաճարի արվեստի հիմնական ստեղծագործությունները եւ կրոնական արժեքները: Այդ մասին France Ble ռադիոկայանին հայտնել է քահանա Ժիլ Դրուենը՝ Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետիի՝ տաճարի վերականգնման հարցերով ներկայացուցիչը։ Ցուցահանդեսը, որի նախապատրաստումն արդեն սկսվել է, կրելու է «Կրկին տեսնել Նոտր-Դամը: Տաճարի գանձերը նրա պատերից դուրս» անվանումը: Ցուցադրանքը կբացվի տաճարի անմիջական մերձակայքում՝ ճակատամասով տաճարի հրապարակ դուրս եկող Hotel-Dieu հիվանդանոցում: Այցելուների մուտքն անվճար է լինելու, բայց միեւնույն ժամանակ նրանք հնարավորություն կունենան դրամ նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Ցուցադրանքում ներկայացվելու է եկեղեցական արվեստի եւ կաթոլիկական կրոնի 150 ցուցանմուշ: Նաեւ այցելուները կկարողանան տեսնել բազմաթիվ քանդակներ եւ կտավներ, որոնք զարդարում էին մայր տաճարը: Դրանք կրակից փրկվել էին հոգեւորականների, տաճարի պահակախմբի, ոստիկանների եւ հրշեջների աշխատանքի շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02