Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելիա Ջոլին արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ բարեգործությամբ է զբաղվում և ձգտում է օգնել մարդկանց: Օրերս դերասանուհին պատանի հեռուստադիտողների համար նախատեսված, ժամանակակից աշխարհում արդի հարցերին վերաբերող հեռուստածրագրի պրոդյուսերական աշխատանքներն է ստանձնել, հայտնում է woman.ru կայքը: Մեկուկես ժամ տևողությամբ «Իմ աշխարհը» ծրագիրը կհեռարձակվի ամեն կիրակի` BBC World News հեռուստաալիքով: «Որպես ծնող` շատ ուրախ եմ ծրագրի ստեղծմանը մասնակցելու համար, քանի որ այն նպատակ ունի երեխաներին պատմել աշխարհի տարբեր անկյուններում իրենց հասակակիցների կյանքի մասին և օգնել նրանց համախմբվել»,- Variety-ին տված հարցազրույցում նշել է դերասանուհին: Նախատեսվում է, որ ծրագիրն առաջին հերթին կօգնի երեխաներին, որոնք երկար ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում և պարբերաբար մեծահասակների համար նախատեսված կոնտենտի են բախվում: Ծրագրում պատանի օգտատերերին կբացատրեն, թե ինչպես է պետք ստուգել տեղեկատվությունը, որ աղբյուրներին արժե վստահել: Հեղինակների կարծիքով` նմանատիպ ծրագիրն անհրաժեշտ է, քանի որ մեծահասակները հեշտորեն կարող են կեղծ նորությունների վերաբերյալ հոդվածներ գտնել և այդ թեմայի շուրջ առավել իրազեկ լինել, իսկ ահա երեխաների hամար նմանատիպ որևէ միջոց դեռ չկա, ուստի «Իմ աշխարհ»-ը կլրացնի այդ բացը: Ծրագրում այլ երեխաների կյանքի մասին պատմությունները կօգնեն երիտասարդ հեռուստադիտողներին հաղթահարել իրենց սեփական խնդիրները, նրանց հնարավորություն կտրվի գիտակցել, որ այս աշխարհում միայնակ չեն: Ծրագրում կանդրադառնան այնպիսի թեմաների, ինչպիսիք են կիբեռհարձակումը և արտաքին տեսքի պատճառով բարդույթները:
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
11:17
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55