Ողջունելի է Երեւանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը եւ խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ողջունելի է Երեւանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը եւ խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։ Հատուկ կարեւորում եմ Ազգային ժողովի պատգամավորների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների դատապարտող հայտարարություններն այդ արարքի առնչությամբ։ Հարկ եմ համարում կրկին արձանագրել, որ անձնական ու ընտանեկան կյանքը թիրախավորելը խիստ մերժելի երեւույթ է, առավել եւս եթե հարցը վերաբերում երեխաների՝ անկախ նրանից խոսքը պաշտոնյայի ընտանիքի մասին է, թե ոչ։ Նույնը հավասարապես վերաբերում է ՀՀ վարչապետի դստեր նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած վիրավորանքներին ու ատելության խոսքի դրսեւորումներին։ Նման երեւույթները բացարձակ անթույլատրելի են, առավել եւս որ մեր դիտարկմամբ՝ հաճախ դա արվում է այնպես, որ վիրավորանք հասցվի Վարչապետի դստերը՝ թիրախավորելով նրա սեռը եւ տարիքը։ Նման երեւույթները խաթարում են իրավական ու բարոյական բոլոր արժեքները եւ վտանգում են համերաշխությունը մեր հասարակությունում»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02