Աշխարհը սգում է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը չափազանց հուզիչ նամակ է գրել Քոբի Բրայանտի հիշատակին. «Ինձնից երկար ժամանակ պահանջվեց՝ հասկանալու, թե ինչ պետք է գրել, և դեռ իմ խոսքերը չեն հերիքում նկարագրելու այն զգացողությունները, որոնք ես զգում եմ Քոբիի ողբերգական կորստից հետո: Նա հատուկ մարզիկ էր, ամուսին, հայր և ընկեր: Այս բառերը գրելը բավականին դժվար է, բայց մենք բոլորս գիտենք, որ կորցրել ենք զարմանալի մարդու և նրա գեղեցիկ ու տաղանդավոր դուստր Ջիանային. այս ամենը սիրտ է կոտրում: Ոգեշնչող էր Քոբիի նվիրվածությունը սպորտին: Այն, թե ինչպես էր նա անցնում ցավի միջով ու խաղի ելք վճռում, կարում էր միայն նա ու դա ինձ ստիպում էր ձգտելու՝ դառնալ ավելի լավը: Երբեմն ես գնում էի խաղերի վերջին երկու րոպեն դիտելու համար, քանի որ գիտեի, որ ինչ-որ հատուկ բան է մեզ սպասում: Կոբին միշտ խոսում էր իր կնոջ ՝ Վանեսայի և իր գեղեցիկ դուստրերի մասին: Նա մի անգամ ասաց, թե որքան հպարտ է նրանցով: Ընտանիքն ու բասկետբոլը Քոբիի կիրքն էին: Նրա ժառանգությունը կապրի: Մեր սերը, մեր ընտանիքի աղոթքները Վանեսայի և նրանց աղջիկների հետ միասին, Քոբիի բասկետբոլային ընտանիքի և, իհարկե, նրա հետ մահացածների ընտանիքների հետ»,-գրել է Բեքհեմը:
Աղբյուր ` ArmSport.am
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15