ARM | RUS |

Մեր ուղերձն է հակառակորդին, եթե երրորդ անգամ փորձեն պատերազմով գալ, երրորդ անգամ են պարտվելու. Աղվան Վարդանյան

28.01.20 | 18:58

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի ելույթը՝
Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ, ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ Հայկական բանակի ստեղծման օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի և Արցախի պաշտպանության, մեր ազատության համար զոհված բոլոր նահատակների հիշատակը։ Այսօր մեր պարտքն է գնահատել այն մարդկանց, ովքեր դժվար ժամանակի մեջ կազմավորեցին մեր բանակը՝ այն դարձնելով պետականության գլխավոր հենասյունը։ Երկրի ղեկավարներ, վարչապետներ, պաշտպանության նախարարներ, ազատամարտիկներ, հրամանատարներ, զինծառայողներ, մարտական հերթափոխի կանգնած հարյուր հազարավոր զինվորներ։ Մեր պարտքն է առանձնահատուկ շեշտել ապրիլյան քառօրյայի մասնակիցներին, հերոսներին և այն բացառիկ համահայկական համախմբումը, որ տեղի ունեցավ այդ օրերին։ Թվում էր՝ հասարակությունը պառակտված է, կար դժգոհություն, շատերն ասում էին՝ պատերազմի դեպքում ոչ ոք չի գնա կռվելու, բայց պարզվեց հասարակության խորքերում հայ ինքնության ողնաշարը ամուր-ամուր է։ Հակառակորդը երկրորդ անգամ պարտվեց մեր համախմբվածությանն ու շարունակվելու կամքին։

Պարտավոր ենք նաև հիշել, որ այդ միասնականությունից անակնկալի եկած, այլոց թելադրանքով, փորձեցին երկրի ներսում ահաբեկչությամբ մեզ պառակտել, ջլատել, ու ցավոք ինչ-որ չափով հաջողեցին։ Այսօր էլ այդ ուժերը գործում են՝ զգոնություն և միավորվելու ջանք պարտադրելով մեզ։ Այս դահլիճում հավաքված է Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցների մի փոքր մասը միայն, և մենք պարտավոր ենք արձանագրել նրա հսկայական ներդրումը Արցախի ազատագրության տարիներին։ Պարտավոր ենք արձանագրել, որ նրա նախագահության ժամանակը ամենախաղաղն է եղել մեր հայրենիքի համար, եղել է բանակի լիարժեք կազմակերպման և հզորացման ժամանակ։ Հենց նախագահ Քոչարյանի հրամանագրով է 2001-ին այս օրը հռչակվել Հայոց բանակի տոն։ Ցավոք, այս օրերին մայրաքաղաքի, հանրապետության հազարավոր գովազդային վահանակների վրա դուք չեք տեսնի բանակի օրվան նվիրված պատկերներ, չկա այս օրը կարևորող մթնոլորտ, ինչը միշտ եղել է նախկինում։ Աշխատելու անկարողություն է, թե՞ միտումնավոր, բայց սա ևս մի պատճառ է, որ մենք՝ պետականության արժեքը կրողներս, գիտակցողներս, հատուկ վերաբերմունք դրսևորենք Հայոց բանակի հանդեպ։ Մենք գիտենք, որ այս մթնոլորտն ու սրա դերակատարները անցողիկ են։ Մնայունը բանակն է ու պետականությունը։ Մնայուն է այն անձանց գործը, ովքեր բանակ ու անկախ պետականություն են ստեղծել։ Եվ մեր ուղերձն է հակառակորդին, եթե երրորդ անգամ փորձեն պատերազմով գալ, երրորդ անգամ են պարտվելու։

Հարգելի բարեկամներ,
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։ Բացարձակ անհիմն մեղադրանքով։ Ոչ պետական մարդու անհիմն վախերի, անլիարժեքության, նաև աշխարհաքաղաքական ինչ-ինչ գործոններով պայմանավորված։ Եվ սա ուղղակի հակասում է մեր ազգային-պետական շահերին։ Սա մեր պետության, յուրաքանչյուր գիտակից քաղաքացու համար ամոթալի էջ է դառնալու։ Անհեթեթ մեղադրանք է առաջադրված հանրապետության երրորդ նախագահին, տասնյակ զորահրամանատարների հանդեպ ճնշումներ են գործադրվում։ Փոքր մարդկանց հավակնությունների, իշխանությունը ցանկացած գնով պահելու մոլուցքի վկաներն ենք ամենքս։ Սուտը, կեղծիքը, հասարակության ու հայկականության պառակտումը, երեսպաշտությունը, անպարկեշտ մեծամտությունն է այս իշխանության դեմքն ու բնույթը։ Մենք սրա հետ չենք համակերպվելու։ Թույլ չենք տալու արժեզրկել պետականությունը։ Այս երկրի, հայ մարդու դեմքը, բնույթը ազնվականությունն է, անձնազոհությունն ու պարկեշտությունը, աշխարհում իր ինքնուրույն տեղը ունենալու ձգտումը ու կարողությունը։ Եվ վստահ եղեք՝մեր տեսակը տասնյակ ու տասնյակ անգամ ավելի շատ է, քան նրանցը։ Երկրում ամեն օր մթնոլորտը փոխվում է։ Այս իշխանության գահավիժումը այլևս իրողություն է։ Կեղծ իրականություն են ստեղծել ու ապրում են դրա մեջ։ Մարդիկ են խոսում ժողովրդի անունից, որոնք անսահման հեռու են ժողովրդի բուն էությունից։ Նրանք արդեն իսկ անցյալում են, նախկին են, արդեն իսկ ծաղրի են արժանանում, անհարմար վիճակում են հայտնվել մարդիկ, ովքեր միամտաբար հավատացել են սրանց։ Այսպես է՝՝ պատահաբար եկածները պատահաբար էլ գնալու են։ Խնդիրը այս խառնակ ժամանակից նվազ կորուստներով դուրս գալն է։

Այս ամենն ասելով հանդերձ՝ ես հեռու եմ այն մտքից, թե իշխանության մեջ չկան մտածող, այս իրավիճակի անհեռանկարայնությունը գիտակցող անհատներ։ Կան և նրանք էլ են ելքեր փնտրում։Նախագահ Քոչարյանի «Կոնսենսուս-1» բանաձևն այսօր իրողություն է։ Ժամանակավոր իշխող ուժը միայնակ է։ Քիչ թե շատ դերակատար, խորհրդարանական, թե արտախորհրդարանական որևէ ուժ, որևէ հավաքականություն չի պաշտպանում սրանց։ Մի փոքր շերտ կա միայն դեռ ոգևորված, և իրենք են՝ իրենց համար իսկ անակնկալ իշխանություն ստացածներն ու համակարգային կոռուպցիայի դրսևորում պարգևավճարներ վայելողները։ Նաև ինչ-ինչ մարգինալ խմբեր, որոնք առնչություն չունեն մեր ժողովրդի ու երկրի հետ։ Իսկ սրանց հրապարակային, մի քանի լրատվամիջոցներով պտտվող-պաշտպանողների անունները, վաղը այս իշխանության ամոթի խարան են դառնալու։ Ասելու են՝ ամոթ, Ձեզ էս ու էս էին պաշտպանում։ Այո, «Կոնսենսուս-1»-ը իրողություն է, բայց այն դեռ պետք է մարմին ու բովանդակություն ստանա, միասնական օրակարգ ունեցող համախմբում դառնա և առաջադրի Հայաստանի քաղաքական կյանքի նոր կանոնները։ Այսօր առնվազն 6-7 քաղաքական, հանրային կենտրոններ կան, որոնք թեև գործում են առանձին-առանձին, բայց ձգտում են միավորման գլխավոր օրակարգերի շուրջ։ Անվտանգություն, իրավական-ժողովրդավարական պետություն, սահմանադրականության, արցախյան հիմնահարցի արժանապատիվ կարգավորում, համերաշխություն, հանդուրժողականություն. սա է միավորման առանցքը, սա է մեր պատկերացրած հզորացող, արդար պետականության հիմքը։ Հենց այս գաղափարն է համախմբել այս դահլիճում հավաքվածներին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին։ Մեր պարտքն է թույլ չտալ, որ վարկաբեկեն նրա գործն ու անունը։

Հարգելի աջակիցներ

Վստահ եղեք՝ թեև բանտախցում, Ռոբերտ Քոչարյանը խաղաղ է, ինչպես միշտ՝ կամային ու վճռական։ Նա արժանապատվորեն է ծառայել իր ժողովրդին ու երկրին։ Այսօր էլ նույն հանձնառությամբ պայքարի օրինակ է հազարավորների համար։ Մնում է մենք անենք մեր անելիքը։ Ավելի կազմակերպված, ավելի համախմբված, առանց չարության, առանց ատելության։ Ատելությունը թույլերի զենքն է։ Տեսնում եք՝ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած հակաիրավական քայլի։ Մեր երկու տղաների բռի կալանավորումը, Արմեն Թավադյանին սադրանքով մեկուսացնելը, դեռ սպասվելիք անսեռ դիաննաների հնարավոր նոր դեպքերը մեկ նպատակ ունեն՝ տեսարաններ սարքել, մթնոլորտ պղտորել, փորձել կասկածներ սերմանել մեր մեջ, թուլացնել մեր կազմակերպվածությունը։ Ուզում եմ պարզ ասել՝ անբնական կլիներ, եթե մեր մեջ նաև պատահական մարդիկ, տարբեր կառույցների թելադրանքով ներդրվածներ չլինեին։ Հանգիստ ու խաղաղ վերաբերվեք։ Մենք օրինապահ քաղաքացիներ ենք։ Այս ամենն անցնելու է։ Ինչպես անցնելու է պատահական մարդու, պատահական մարդկանց իշխանությունը։

Նախագահ Քոչարյանի աջակցության հանձնախումբը կարելին ու անկարելին անելու է, որ մեր նպատակները իրականություն դառնան։ Անելու է Ձեր հետ, Ձեր միջոցով՝ համագործակցելով «Կոնսենսուս-1» ձևավորվող կենտրոնների ու խմբերի հետ։ Մեկ մարդու իշխանությունն արդեն իսկ խարխլված է։ Այն արդեն անվտանգության սպառնալիք է դառնում։ Այն դատապարտված է։ Վաղը Հայաստանում նոր իշխանություն է լինելու։ Ազգային-պետական շահերով առաջնորդվող, պրոֆեսիոնալ, ոչ թե պառակտող, այլ՝ համախմբող, ծրագիր ու ռազմավարություն ունեցող արդյունավետ կառավարությամբ։ Եվ այդ կառավարությունը շարունակելու է բոլոր նախորդների արած դրականն ու գնահատելին։ Շարունակելու է նաև նախագահ Քոչարյանի ներքին ու արտաքին արժանապատիվ քաղաքականությունը։ Մենք այստեղ ենք, կողք-կողքի, որ հնարավորինս մոտեցնենք այդ օրը։ Վստահ ու ամուր եղեք։ Ուժեղ մարդու կողքը կանգնելը պատիվ է»,- նշված է Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։


Վրաստանում Արևմուտքին մեղադրել են երկիրը «երկրորդ» Ուկրաինայի վերածելու փորձի մեջ

Վրաստանում Արևմուտքին մեղադրել են երկիրը «երկրորդ» Ուկրաինայի վերածելու փորձի...

17:03

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի...

16:48

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունը....

16:23

Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում. Քոչարյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հնարավոր հանձնման մասին

Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում. Քոչարյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի...

16:05

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

09:03

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական...

15:04

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել...

13:31

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության...

13:29

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա աղջնակը

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա...

13:21

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր...

12:52

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

12:36

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի...

12:21

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց...

12:04

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․ Փաշինյան

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․...

10:49

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

10:23

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Աբրահամյան

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ...

10:02

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

18:22

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի պատճառով

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի...

17:48

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ....

17:34

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցերի

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին...

17:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02