«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «ՎԵՏՈ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և մի շարք անդամներին, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանություն բերման ենթարկելը և այդ ընթացքում դրսևորած վարքագիծը։ Այս մասին ասված է կազմակերպության Ֆեյսբուքի էջում հրապարակված հայտարարությունում։ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած հասարակական կազմակերպության հայտարարությունումա սվում է, որ իրավական պետությունում ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր երաշխիքների պահպանմամբ. «Մինչ այս պահը ոստիկանությունը պատշաճորեն չի հիմնավորել, թե որքանով են պահպանվել օրենսդրությամբ ամրագրված երաշխիքները`այդ թվում` բերման ենթարկելու համար հիմք հանդիսացած հանգամանքների մասին որևէ համոզիչ հիմնավորում չի ներկայացրել։ Այսօրվա իրադարձությունների վերաբերյալ պատշաճ հիմնավորման բացակայությունը, վկայելու է ոստիկանության կողմից ոչ միայն հակաիրավական գործողությունների իրականացման մասին, այլ նաեւ լինելու է ապացույց առ այն, որ այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին եւ իշխանության քաղաքական ընդդիմախոսներին։ Այս համատեքստում ցանկանում ենք նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական պաշտոնյաները եւ հանրային ծառայողները պետք է զսպվածություն դրսեւորեն՝ ամեն կերպ խոսափելով հայտարարություններից, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ քրեական հետապնդում իրականացնելիս։ Այս առումով` Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի հայտարարությունը բերման ենթարկելը «հանրային պահանջով» տեղի ունենալու մասին ոչ միայն զսպվածության պահանջի խախտում է, այլ խոսում է այսօր տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական կոնտեքստի մասին։ Հրավիրում ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների և կառույցների ուշադրությունը վերը նշված իրադարձությունների և այդ ընթացքում թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վրա», ասված է հայտարարությունում:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15