Մահացու 2019-nCoV կորոնավիրուսի վարակը մարդուց մարդուն կարող է փոխանցվել մեկից երկու մետր հեռավորության վրա: Վիրուսի` մեկից մյուսին անցման պայմանների մասին է խոսել ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչ Լի Սինվան, հայտնում է lenta.ru կայքը:
Վերջինիս խոսքով` վիրուսը փոխանցվում է ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ շփման, օրինակ` կեղտոտ ձեռքերով աչքերին կպնելու հետևանքով: Սինվանը վարակի կենտրոնում գտնվող մարդկանց խորհուրդ է տվել դիմակներ կրել, հաճախ լվացվել և մոտ հեռավորության վրա չշփվել օտար մարդկանց հետ: Նշվում է, որ թույլ արտահայտված ախտանիշները չեն նշանակում, որ մարդ չի կարող ուրիշներին վարակել:
Պետական կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ վարակման առաջին ախտանշաններից են չոր հազը, դժվար շնչառությունը, ջերմությունը և թուլությունը: Մի շարք դեպքերում հիվանդությունմ անցնում է առանց թոքաբորբի, սակայն ուղեկցվում է չոր հազով և ոչ շատ բարձր ջերմությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիրուսի հետևանքով զոհերի թիվն անցել է 100-ը։ Նշվում է, որ Հուբեյ շրջանում 2714 մարդ է վարակվել: Վերջին օրերի ընթացքում հաստատվել է վարակման նոր 1291 դեպք:
Ավելի վաղ Չինաստանի համաճարակաաբաններին հաջողվել է պարզել, որ կորոնավիրուսի պատճառը Ուհան քաղաքային շուկայում վաճառված միսն է եղել:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում, Ուկրաինայում և այլն:
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
17:48 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44