Պարոն Սիմոնյանին հորդորում ենք, թե ինչ ջանասիրությամբ ուսումնասիրում է Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, նույն ջանասիրությամբ նաև ուսումնասիրեր պարոն Ծառուկյանի հայտարարությունները, քանի որ դրանից երկու օր առաջ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ոչ թե խորհրդարանը ցրելու, այլ կառուցողական աշխատելու ժամանակն է: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Գևորգ Պետրոսյանին «քուանշ» հայտարարելուն:
«Սրանով կարելի է վերջնագրի թեման փակված համարել, որովհետև որևէ մեկը չի կարող ԲՀԿ-ի հետ խոսել վերջնագրերի լեզվով, դա մեր գործելաոճը չէ»,-ասաց նա:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին խորհուրդ կտամ, որ բլոտի տեղը գոնե պոկեր խաղա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին` կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իրեն ծառայություններ առաջարկելուն և որպես ապացույց՝ Թովմասյանի նվիրած գրիչը ներկայացնելուն, Իվետա Տոնոյանը վերահաստատեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, ըստ որի` իրենց համար այդ գրչի պատմության մեջ բացարձակապես քաղաքական բովանդակություն չկար:
«Վաղուց արդեն անցել է իշխանությունների փորձաշրջանի ժամանակահատվածը, և վաղուց արդեն եկել է կառուցողական դաշտ տեղափոխվելու ժամանակը: Տեսարաններ միշտ կարելի է ապահովել, ցանկալի ցուցանիշներից միշտ կարելի է խոսել, այդ ցուցանիշները երբեմն կարելի է ջախջախիչ հակահարվածների արժանացնել, օրինակ՝ հարևան պետությունների տարբեր չինովնիկների կողմից, կարծում եմ, որ հարցը պետք է բացառապես կառուցողական դաշտի անհրաժեշտության տեսանկյունից դիտարկել: Ցանկացած գործընթաց բացառապես պետք է իրավական տառի համապատասխանելության ներքո իրականացվեն, ում կողմից էլ դա ուզում է իրականացվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «բռնել բաց թողնել» ոստիկանության երեկվա գործողություններին, նա դա տարօրինակ համարեց, ինչպես նաև զարմանալի համարեց Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու մեկնաբանությունը, թե դա հանրային պահանջ է: «Հանրային պահանջ ձևակերպման տակ կարելի է իրականացնել ցանկացած անարխիա, արդյոք սա ՞է նոր Հայաստանը, և արդյոք սրան էինք ձգտում»,-ասաց նա:
Արման Աբովյանն էլ ավելացրեց, որ ոչ մեկի խորհուրդ չի տա խաղալ հանրային պահանջ բառերի հետ, քանի որ դրանք ունեն վերադառնալու հատկություն, և հարվածում են հենց այդ թեզը առաջ տանողին:
tert.am
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
14:10 29.04.26
13:31 29.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
12:17 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44