«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է.
«Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ գործող իշխանությունն օրեցօր դառնում է անկառավարելի եւ անհավասարակշիռ։ Մենք ազգովի զվարճացանք գրիչի, ապա գրկախառնության պատմության վրա։ Արձանագրեցինք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ կորցնում են ադեկվատությունը, եւ նրանցից ոմանք անգամ իրենց «թիրախների» զավակների դեմ են մարդկանց տրամադրում։ Իսկ ոստիկանության կազմակերպած երեկվա շոուն այնքան անհեթեթ էր, որ ոմանք անգամ քաղաքագիտական «վերլուծություններ» էին անում, թե իշխանությունը հատուկ փիառ է անում «ադեկվադներին»։
Բայց հասկանալի է, որ գործ ունենք ոչ թե բազմաքայլ կոմբինացիաներ մտածող, նուրբ խաղեր կազմակերպող, իր քայլերի հետեւանքները գիտակցող իշխանության հետ, այլ իր անելիքը չիմացող, մոլորված ու իրականությունից կտրված թիմի, որը հենման կետ է փնտրում ու չի գտնում։ Ընդ որում, չի գիտակցում նաեւ այդ վիճակի ողջ ողբերգականությունը։ Ի՞նչ կարելի է խորհուրդ տալ խարիսխը կորցրած եւ օվկիանոսի խորքերում հայտնված այս նավակին ու նրա նավավարին։
Նախ՝ այն, որ ոչ մի երկրում ու ոչ մի ժամանակ իշխանությունների հենման կետը չի եղել այն անգիտակից ամբոխը, որի հավանությանը համառորեն ուզում է արժանանալ մեր իշխանությունը՝ հագուրդ տալով նրա ցածր կրքերին ու բնազդներին։ Երկրորդը․ պետք է դուրս գալ ինտրիգների, անիմաստ դիսկուրսների, ֆեյսբուքյան «բազառների» միջից ու թաղվել գործի մեջ՝ մեկուսանալով աշխատասենյակներում։
Դադարեցրե՛ք հանրության հետ շփումը, մի՛ հետեւեք «լայքերին» ու «քոմենթներին»։ Դադարեցրե՛ք տարբեր ինստիտուտների ու համակարգերի ավերը, ժամանակավորապես հրաժարվե՛ք ինչ-որ բան «բարեփոխելու» ցանկությունից։ Պարզապես աշխատեցրեք համակարգերն ու վերականգնեք նախկին աշխատանքային ռիթմը։ Այսօր մարդիկ անգամ դրան են կարոտ»։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58