Ռուսաստան կորոնավիրուսի թափանցումը կանխելու համար Հեռավոր Արեւելքում ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ սահմանի առանձին տեղամասեր կփակվեն տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերից: Կառավարության համապատասխան կարգադրությունը, որն ստորագրվել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից, հրապարակված Է նախարարների կաբինետի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության, Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության եւ Ռոսպոտրեբնադզորի» հետ համատեղ 2020 թվականի հունվարի 31-ի տեղական ժամանակով կեսգիշերից սահմանափակել երթեւեկությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի առանձին տեղամասերի անցակետերով»,- ասված Է փաստաթղթում: Այդ ցանկում տեղ Է գտել 16 անցակետ, այդ թվում՝ ավտոմոբիլային ու երկաթուղային: Փաստաթղթում մատնանշված Է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ՉԺՀ-ի տարածքից ՌԴ-ի տարածք նոր կորոնավիրուսային վարակի թափանցումը կանխելուն»: Ընդսմին նշվում Է, որ Չինաստանի հետ սահմանի տեղամասերի փակումը թելադրված Է հիմնավորված պատճառներով եւ կրում Է «բացառապես ժամանակավոր բնույթ»:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
14:10 29.04.26
13:31 29.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
12:17 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44