Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Հանրապետության փողոցից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածում գործող «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագրի իրականացման նպատակով կազմված նախագծային առաջարկների էսքիզային տարբերակներն են քննարկվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու խորհրդի նախագահի տեղակալ, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նիստի մասնակիցներին ներկայացրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բարձրացված «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագրի նախնական հայեցակարգային մոտեցումները՝ ակնկալելով առաջարկներ և դիտարկումներ, ինչպես նաև մասնագիտական աջակցություն: Ծրագրի նպատակն է ապահովել Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում բարեկարգված խաչքարերի պուրակի տրամաբանական շարունակությունը մինչև Խանջյան փողոց՝ չխաթարելով «Վերնիսաժի» աշխատանքը: Խնդիրը «Վերնիսաժը» ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է` տնտեսվարողների գործունեության կանոնակարգմամբ և զբոսաշրջության, հանգստի ու ժամանցի կազմակերպման համապատասխան պայմաններ սահմանելով:
Դիտարկելով խորհրդին ներկայացված առաջարկների տարբերակները՝ խորհրդի անդամները ողջունել են նախաձեռնությունը և համաձայնել այն սկզբունքներին, ըստ որոնց այգու արդիականացման նախագծային նաև հաջորդ փուլերում նկատի են առնվելու տվյալ տարածքին առնչվող Երևանի կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները, ընդորում, տարածքում բացառվելու է քարե կամ բետոնե որևէ հիմնական կառույցի առկայություն: Առաջարկվել է նաև զերծ մնալ կանաչ գոտիներում կոնստրուկցիաներ տեղադրելուց և դիտարկել նաև ուղղաձիգ կանաչապատման հնարավորությունը:
Արդիականացման շնորհիվ «Վերնիսաժը» կունենա ոռոգման նոր ցանց, լուսավորության ժամանակակից համակարգ, ինչպես նաև կսալապատվի: Առաջիկա օրերին կշարունակվեն նաև հանրային լսումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47