Չինաստանից Ադրբեջան մեկնողները մեկուսացվում են, հետազոտվում Կլինիկական բժշկական կենտրոնում: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` երկրի առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Ջալալ Իսաևին հղումով:
Նրա խոսքով` այժմ կարանտինի է ենթարկվել չինացի մեկ ուսանող:
«Նա Չինաստանի քաղաքացի է, սովորում է այստեղ: Պացիենտը կհետազոտվի և հսկողության տակ կգտնվի 14 օր շարունակ: Հետազոտությունից հետո որոշում կընդունվի»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 213 մարդ է մահացել, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 9390-ի:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: ԱՀԿ-ն նաև բոլոր երկրներին կոչ է արել պայքարել վտանգավոր հիվանդության հարուցիչի վերաբերյալ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման դեմ:
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44