Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի հետ Ղազախստանի հարաբերությունները բնութագրել է որպես «օրինակելի» և հույս է հայտնել, որ միշտ այդպես էլ կլինի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Նազարբաևի մամուլի ծառայությանը: Փետրվարի 1-ին Նազարբաևը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Հանդիպման ընթացքում Ղազախստանի առաջին նախագահը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Իմ աշխատանքի բոլոր տարիների ընթացքում ես փորձել եմ ամրապնդել Ռուսաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը: Եւ ես կարծում եմ, որ մեր երկկողմանի հարաբերություններն օրինակելի են: Ես շատ եմ ուզում, որ միշտ այսպես մնա»,-ասել է Նազարբաևը: Իր հերթին Միշուստինը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին հանդիպման համար և փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ջերմ խոսքերը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորություններ, ենթակառուցվածքային ոլորտի զարգացումն ու մայրցամաքի երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը:
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44