Փետրվարի 14-ին Երևանում «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ առաջին անգամ պետք է կայանար հայտնի երչուհի Ջամալայի մենահամերգը, սակայն երգչուհու պաշտոնական էջում երեկ հրապարակվեց տեղեկություն, որ համերգը չի կայանալու։ Բացի այդ 168.am-ին երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին հայտնել էր, որ Ջամալայի Երևանում կայանալիք համերգի համար հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել։ «Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչ Հայկ Անդրեասյանը, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, նշում է, որ խնդիրն առաջացել է Ջամալայի ներկայացուցիչների ուղարկած ադրբեջանական բանկի հաշվեհամարից:
« Համերգի համար, երբ որ առաջին պայմանագիրը իրենք ուղարկեցին, նշված էր, որ 2019-ի դեկտեմբերի 17-ին մենք կանխավճար պետք է փոխանցեինք, բայց քանի որ առջևում Ամանորն էր, մենք պայմանավորվեցինք փոխանցումը կատարել հունվարի 10-ին, իրենք համաձայնվեցին: Խնդիրն առաջացել է նրանից, որ Ջամալայի ներկայացուցիչները մեզ ուղարկել են ադրբեջանական բանկի հաշվեհամար, չնայած, որ բանկը գտնվում է Լոնդոնում, բայց Բաքվի ''MuganBank''-ն է: Դե, բնակաբար, Հայաստանից Ադրբեջան փոխանցում հնարավոր չեղավ իրականացնել։ Հետո մենք խոսեցինք իրենց հետ, բացատրեցինք իրավիճակը, նրանք մեզ առաջարկեցին գնալ Թիֆլիս և այնտեղ առձեռն տալ մի մարդու այդ գումարը, բայց այդպես մենք չհամաձայնեցինք: Առաջարկեցինք, որ մեզ տրամադրեն այլ բանկի հաշվեհամար: Սպասեցինք , որ մեզ ուղարկեն նոր հաշվեհամար այլ բանկից, որը նրանք տրամադրել են 3 օր առաջ: Մենք նոր հաշվեհամարով կազմեցինք պայմանագիրը , ուղարկեցինք, որ հաստատեն: Բայց առանց մեզ պատասխանելու նրանք չեղարկեցին համերգը, որի մասին մենք ինքներս տեսանք Ջամալայի էջում»,- ասաց Հայկ Անդրեասյանը:
«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչը նաև կարևորեց այն, որ տոմսերի վաճառքը սկսվել է միայն այն բանից հետո, երբ Ջամալայի պաշտոնական էջում իրենց կողմից տեղադրվել էր Երևանում կայանալիք համերգի մասին տեղեկությունը:
Ջամալայի պաշտոնական էջում արված հայտարարությունն է, որն արդեն հեռացված է

«Իրենց հետ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները մեզ մոտ կա՝ ուղարկված պայմանագրերը, նկարները և շատ այլ մանրամասներ: Քանի որ հաշվեհամարի խնդիրն էր միայն, որը իրենց կողմից էր առաջացել, ապա երկկողմանի որոշվեց, որ տոմսերի վաճառքն արդեն կարող ենք սկսել միչև այդ հարցի կարգավորումը: Այն պահից, երբ Ջամալայի պաշտոնական էջում տեղադրվեց պաստառն առ այն, որ Ջամալան այստեղ կունենա համերգ, սկսվեց տոմսի վաճառքը: Իր էջից ուղիղ հղումով անցնելով Tomsarkgh.am՝ մարդիկ գնում էին տոմսեր: Առանց իր պաշտոնական էջի հայտարարության մենք չէինք կարող սկսել գովազդային արշավը: Ասեմ ավելին՝ մենք ամբողջությամբ իրենց թելադրած կանոնակարգով ենք շարժվել»-հավելեց Հայկ Անդրեասյանը:
Նա նաև նշեց, որ ամբողջ խնդիրը միայն ադրբեջանական բանկի հետ էր կապված, և նրանց կողմից անսպասելի չեղարկումը անհասկանալի էր, իսկ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել տոմսեր, կարող են վերադարձնել և վերցնել գումարը:
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02