Սոմալիի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն երկրում մորեխների հարձակման կապակցությամբ: Այդ մասին կիրակի հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սաիդ Հուսեյն Իդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դաշնային կառավարությունը մտահոգված է սպառնալիքով, որն անապատային մորեխը ներկայացնում է երկրի գյուղատնտեսության եւ ապագա բերքի համար,-Սոմալիի Shabelle ռադիոն մեջբերել է նախարարի խոսքերը:-Հաշվի առնելով մորեխների հարձակմամբ պայմանավորված իրավիճակի լրջությունը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք երկրի պարենային անվտանգությունը պաշտպանելու համար, հակառակ դեպքում Սոմալիում լուրջ պարենային ճգնաժամ կսկսվի»:
Արտակարգ դրություն հայտարարելն օգնում է իշխանություններին օգտագործել լրացուցիչ ֆոնդեր եւ ռեսուրսներ մորեխների դեմ պայքարելու համար: «Օրակարգում կարեւորագույն հարցը միջատներին ոչնչացնելու ուղղությամբ աշխատանքների ընդլայնումն է մորեխներից տուժած ֆերմերների եւ անասնապահների աջակցությամբ»,-ընդգծել է Սաիդ Հուսեյն Իդը:
Սոմալիում անապատային մորեխների հետեւանքով վնասվել են առաջին հերթին հարավային եւ արեւմտյան շրջանները: Ըստ ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության մասնագետների՝ մորեխներն արդեն ոչնչացրել են Սոմալիի եւ Եթովպիայի արեւելյան շրջանների գյուղատնտեսական հողերի 70 տոկոսի բերքը: Սոմալիում այդ միջատների այդպիսի խոշոր հարձակում չէր գրանցվել վերջին 25 տարիների ընթացքում: Մի շարք շրջաններում այժմ կիրառվում է ավիացիա պեստիցիդների միջոցով մորեխներին ոչնչացնելու համար, սակայն հատուկ սարքավորումներով հագեցած ինքնաթիռների քանակը բավարար չէ անգամ իրավիճակը կայունացնելու համար:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02