Ուկրաինայում 10-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» դասագրքի ստեղծողները դասագրքում տեղադրել են «Ճաշ երկնաքերի վրա» նկարի «Ֆոտոշոփ»-ի ենթարկված տարբերակը, որի վրա պատկերված է ամերիկացի դերասան Կիանու Ռիվզը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Իրական լուսանկարն արվել է 1932 թվականին` անհայտ լուսանկարչի կողմից: Նկարում շինարարներ են, որոնք ճաշում են բարձրահարկ շենքի վրա: Այժմ աշխատավորների կողքին է հայտնվել նաև տխուր Ռիվզը: Լուսանկարը հրապարակվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգները միջպատերազմյան շրջանում» գլխում` 58-րդ էջում: Ոչ մի տեղ գրված չէ, որ նկարն օրիգինալ տարբերակը չէ, Կիանու Ռիվզի մասին էլ ոչ մի հիշատակում չկա: «Օրիոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Իրինա Կրասուցկայան հայտնել է, որ իրավիճակը կարող է գնահատել միայն այն բանից հետո, երբ դասագրքի հեղինակ Իգոր Շչուպակը կբացատրի դասագրքում փոփոխված լուսանկարի առկայությունը:
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33