Իսպանիայի Վալենսիա նահանգում գտնվող Օնտինյենտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվարի 30-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Diario Armenia պարբերականը՝ հղում անելով Վալենսիայում գործող «Արարատ հայկական միությանը»:
Նշվում է, որ Օնտինյենտի քաղաքային խորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ իրականացված աննախադեպ հանցագործությունը և Թուրքիայի ներկա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը:
Քաղաքային խորհրդի 3 կուսակցություններից երկուսը (Լա Վալ էնս ունեյս և Կոմպրոմիս, ընդհանուր թվով՝ 19) կողմ, իսկ Ժողովրդական կուսակցությունը (2 ձայն) ձեռնպահ քվեարկեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագրին: Օնտինյենտի իշխանությունը կոչ արեց Թուրքիայի և, մասնավորապես, Իսպանիայի իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Արարատ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ «այսօր պատմական օր է ոչ միայն հայ ժողովրդի և իսպանահայության, այլև Օնտինյենտ քաղաքի համար, որը լրացրեց 3 տասնյակից ավել քաղաքների շարքը, որոնք ճանաչել են XX դարի առաջին ցեղասպանությունը»:
Քաղաքային խորհրդի նիստին ներկա են գտնվել նաև հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը և Օնտինյենտում միության ներկայացուցիչ Լիլիթ Մալխասյանը:
Մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի ինքնավար համայնքներից հինգը՝ Արագոնը, Բալեարյան կղզիները, Կատալոնիան, Նավառան և Բասկյան երկիրը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55